Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Նիկոլ Փաշինյանն իր պահվածքով «կրակն է գցել» բոլորին

Նիկոլ Փաշինյանն իր պահվածքով «կրակն է գցել» բոլորին

Fri, 27 Nov 2026 19:45:27 +0400


Նոյեմբերի 19-ի ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին շուրջ յոթ անգամ կրկնեց «եղկելի եք» արտահայտությունը։ Միջադեպի առնչությամբ Աժ նախկին պատգամավոր, «Խոսքի ուժը» իրավապաշտպան ՀԿ նախագահ Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 20-ին դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ՝ նրա գործողությունները չե՞ն խախտում պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները։

Հանձնաժողովը դիմումը վերադարձնելու, վարույթը մերժելու կամ վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունում է դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դիմողին ծանուցում է եռօրյա ժամկետում։ Այսօր լրանում է սահմանված ժամկետը` աշխատանքային օրվա ավարտին մոտ փորձեցինք ԿԿՀ-ից ճշտել՝ ի՞նչ ընթացք է ստացել դիմումը։ Հանձնաժողովից չցանկացան գործընթացի վերաբերյալ տեղեկություն տրամադրել, անգամ հարցին՝ կա՞ որոշում, թե՝ ոչ, հստակ պատասխան չտրվեց․ «Սահմանված կարգով կներկայացվի, այդպես կտեղեկացվեք, այսպես այլ տեղեկատվություն չենք կարող փոխանցել։ Օրենքով սահմանված կարգով ու ժամկետներով հասանելիություն կլինի, քանի որ այն հրապարակային տեղեկատվություն է լինելու, կարող եք ծանոթանալ կայքում»։ Իսկ հրապարակման ենթակա տեղեկատվության գաղտնի պահելու իմաստը ո՞րն է՝ ԿԿՀ աշխատակիցն արձագանքեց․ «Որոշումը լինելու դեպքում հրապարակվում է կայքում, վարույթի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո եռօրյա ժամկետում հրապարակվում է, դեռեւս ժամկետ ունենք»։

Թե ինչո՞ւ է ԿԿՀ-ն կաշկանդված, բնական է` Հայաստանում չկա պետական մարմին, որը համարձակվի Նիկոլ Փաշինյանին կարգի հրավիրել, իսկ այս Հանձնաժողովը առաջինը պետք է դա անի, որովհետեւ պաշտոնյաների բարեվարքության հարցը նրա անմիջական գործառույթն է: Սակայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսույթով կրակն է գցել բոլորին։ Այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող հայտարարել, թե` Փաշինյանի խոսույթում խնդիր չկա, անհնարին է: Պարզ է նաեւ, որ հիմա «կռուտիտի» ձեւ են մտածում` ինչպես դուրս գան ստեղծված իրավիճակից:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Որպես երկրի համար մտահոգ արվեստագետներ՝ հնարավոր է դիմենք ընդդիմությանը

«Հրապարակ»․ Որպես երկրի համար մտահոգ արվեստագետներ՝ հնարավոր է դիմենք ընդդիմությանը Fri, 27 Nov 2026 13:15:29 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով