Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

«Տիրադավների» դատական պարտություններն ու «գեոպոլիտիկ գործոնը»

«Տիրադավների» դատական պարտություններն ու «գեոպոլիտիկ գործոնը»

Sat, 24 Oct 2026 13:15:00 +0400


Արդեն երկու օր է՝ հայաստանյան լրահոսում հանդիպում ենք հրապարակումների, որ Փաշինյանի կողմն անցած «տիրադավ եկեղեցականների» դատական հայցերը՝ ընդդեմ Կանոնական առաքելական եկեղեցու, կարճվում են։ Շատերը գուցե ասելիքս համարեն «դավադրապաշտական տեսություն», սակայն ես այն կարծիքին եմ, որ խնդիրն այստեղ շատ ավելի խորն ու գլոբալ է։ Փորձեմ բացատրել։

Նախօրեին «Հրապարակի» յութուբյան ալիքով դիտում էի Զառա Մարգարյանի եւ Ավետիս Բաբաջանյանի հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ու մի հետաքրքիր միտք գրավեց ինձ, այն, որ «Հայաստանում տեղի է ունեցել «ասողի» փոփոխություն» (գուցե բառացի չեմ մեջբերում)։ Ու «ասողի փոփոխությունն» արտահայտվեց ե՛ւ ատոմակայանի, ե՛ւ երկաթուղու հետ կապված՝ շատերի համար անակնկալ կամ շրջադարձային՝ պրոռուսական զարգացումներով։ Իմ կարծիքով, այսպես ասած՝ Կանոնական առաքելական եկեղեցի-«տիրադավների խմբակ» դատական վեճերի հետ կապված այս զարգացումները եւս պետք է դիտարկել այդ համատեքստում։ Առաքելական եկեղեցին համարվում է ավանդական ազգային կրոնական կառույց։ Ռուսաստանը՝ առնվազն ԱԳ նախարարության, անձամբ՝ ԱԳ նախարարի մակարդակով, այս ամիսներին Հայաստանի հետ կապված հայտարարություններում մի քանի անգամ անդրադարձել է Առաքելական եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավին։

Ավելին՝ սույն հոդվածում կիրառված «Կանոնական առաքելական եկեղեցի» եզրույթն էլ է վերցված ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության եւ նախարար Սերգեյ Լավրովի բառապաշարից։ Մեծ խելք ունենալ պետք չէ՝ հասկանալու համար, որ արտաքին քաղաքականության ոլորտում նման հայտարարությունները ԱԳ նախարարն ու նախարարությունն անում են ուղիղ ՌԴ նախագահի ցուցումով։ Ու սա նկատի առնելով, պետք է իրատեսական համարել, որ Ռուսաստանի կողմից ՀՀ իշխանություններին առաջադրված պահանջների մեջ նաեւ Եկեղեցու հետ կապված կետ կա։ Ու Նիկոլ Փաշինյանի ներկայիս «պրոռուսական ռեւերանսների» շարքը, որից դժգոհ արեւմտյան ճամբարը, մեղմ ասած, անտեսեց COP17-ը ու թերեւս հրահանգ տվեց, որ Հայաստանում գործող «պրոարեւմտյան էշելոնը» սկսի քննադատել իշխանություններին՝ ընտրությունների թեմայով, տարածվում է նաեւ հակաեկեղեցական արշավի վրա։ Սա, իհարկե, չի նշանակում, թե հակաեկեղեցական արշավն ավարտված է։ «Տիրադավների պարտությունների» այս շղթան պետք է դիտարկել որպես միջանկյալ փուլ, որը կտեւի այնքան, որքան «Փաշինյանի պրոռուսական ռեւերանսները»։ Բացի այդ, եթե առաջիկայում լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ հանուն ՀՀ սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով փոխելու, ուրեմն հունիսի 7-ի ընտրություններից թերեւս «դասեր քաղած» Փաշինյանը որոշել է հակաեկեղեցական արշավում «ժամանակավոր «զինադադար» հայտարարել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան

Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Fri, 23 Oct 2026 17:48:40 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով