Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Կրոնական գործունեության ընթացքում օգտվում է Արհեստական բանականությունից

Կրոնական գործունեության ընթացքում օգտվում է Արհեստական բանականությունից

Tue, 21 Jul 2026 11:00:08 +0400


Ամերիկացի բողոքական հովիվ Դարել Ստետլերը, ով հանդիսանում է Օքլոհամա Սիթիի քաղաքի Ավետարանական մեթոդական եկեղեցու հիմնադիրը, իր քարոզների պատրաստման ընթացքում ակտիվորեն օգտվում է Արհեստական բանականության ընձեռած հնարավորություններից։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։

Ստետլերը հայտարարել է, որ այդ կերպ ինքը ժամանակ է խնայում, քանի որ յոթ երեխաների հայր է, եւ ստիպված է շատ աշխատել, որպեսզի ընտանիքի կարիքների համար անհրաժեշտ դրամը կարողանա ունենալ։ Ստետլերը պատմել է նաեւ, որ Արհեստական բանականության օգնությամբ ստեղծել է կրթական ծրագրեր իր մյուս գործընկեր հովիվների համար եւ հանդիսանում է բողոքական հովիվների խմբի հիմնադիրը, ովքեր ԱԲ տեխնոլոգիաները կիրառում են եկեղեցական կյանքում։ 37-ամյա բողոքական հովիվի Ջասթին Լեսթերն էլ՝ Կալիֆորնիա նահանգից, մշակել է PastorGPT ԱԲ մոդելը, որը արդեն կիրառվում է ավելի քան երեսուն բողոքական եկեղեցական համայնքների կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետք չէ Հայաստանին դնել ԵՄ կամ ՌԴ արհեստական ընտրության առաջ․ գերմանացի պատգավոր

Պետք չէ Հայաստանին դնել ԵՄ կամ ՌԴ արհեստական ընտրության առաջ․ գերմանացի պատգավոր Fri, 18 Sep …