Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

BYD-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը

BYD-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը

Mon, 13 Apr 2026 09:30:33 +0400


Ապրիլի 12-ին՝ ժամը 23:28-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «BYD» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս, և ևս երկու տուժած հոսպիտալացվել են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեզ խնդրում էին`գոնե այդ հինգ տարածքները վերադարձրեք, որ սևերես չլինենք

Մեզ խնդրում էին`գոնե այդ հինգ տարածքները վերադարձրեք, որ սևերես չլինենք Tue, 01 Sep 2026 18:15:17 …