Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել

Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել

Thu, 15 Oct 2026 20:37:48 +0400


Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
«Այսօր Սիսիան համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ տ.Դավիթ քահանա Գիշյանի հետ այցելեցինք հիվանդանոցում գտնվող հերոսուհի մայր Անի Ավետիսյանին։ Տեր Հայրը հոգևոր զրույց ունեցավ Անիի հետ, բժշկության աղոթք կատարեց, նվիրեցինք հոգևոր գրքեր։ Վերջում Երուսաղեմից բերված խաչն օրհնվեց Անիի անունով՝ ի պաշտպանություն և պահպանություն Տիրոջից։

Աղոթք բժշկության

Տե՛ր Հիսուս Քրիստոս, խնդրում ենք բժշկիր Անի Ավետիսյանին, նրա բալիկներին և փարատիր վնասվածքներն ու ցավերը: Աստված մեր, շնորհիր նրանց կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն:
Դո՛ւ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված, որ միայն կարող ես թողություն տալ մեղքերին և մեզանից հեռացնել ախտերն ու հիվանդությունները։ Քեզ հայտնի են մեր բոլոր կարիքները։
Բարիքներ պարգևո՛ղ, Քո առատ ողորմությունը պարգևի՛ր Անի Ավետիսյանին, նրա բալիկներին և ընտանիքին՝ ըստ իրենց կարիքի, որպեսզի նրանց միջոցով մշտապես փառավորվի և գովաբանվի Ամենասուրբ Երրորդությունդ՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Fri, 09 Oct 2026 20:40:48 +0400 Լրատվամիջոցներում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով