Ֆեոդալական ժողովրդավարություն

Ֆեոդալական ժողովրդավարություն

Wed, 11 Mar 2026 20:15:22 +0400


Առաջ կպոռանք, ետ կվազենք։ Ինչ կգրեր եւ ինչպես կգրեր մեծ երգիծաբանը, եթե մի պահ գլուխը վեր բարձրացներ եւ խելապատառ լինելու փոխարեն մի պահ կանգ առներ, շուրջը նայեր ու փորձեր գլուխ հանել չորս կողմը կատարվածից։ Ժամանակն ինքնըստինքյան առաջ պիտի մղվեր, բայց պարզվում է, որ հայտնվել ենք վաղ ֆեոդալական բարքերի տիրույթում։

Ասում ենք ժողովրդավարություն, որտեղ բոլոր աստիճանակարգերում հասարակական հարաբերությունների որոշիչը պիտի որ լինի օրենքը, որին, սակայն, փոխարինելու է եկել… քծնանքը։ Քծնում է, սակայն ոչ միայն շարքային աշխատավորը, որն իր տիրոջից մի կտոր հաց, եթե կուզեք` նաեւ պանիր է ակնկալում, այլ նաեւ… տերը, որն աշխատավորից մի ձայն, մի քվե է մուրում, որ իր հարստության աղբյուրը հանկարծ չկտրվի (նոր ժամանակներ, նոր բարքեր):

Նախընտրական բուռն օրեր են, Սոդոմ Գոմոր։ Ամեն ինչ խառնվել է իրար, եւ հնարավոր չէ տարբերել՝ ով է տերը, ով է ծառան, ով է առեւտրականը, ով է բեռնակիրը։

Նախընտրական քաոս, որն ավարտ չունի։ Բարեկրթության, հանդուրժողականության թեզերը ձուլվել են հայհոյախոսության թանձրույթին (այս մրցասպարեզում, թող կանայք ներեն, կանանց բանակն անմրցելի է)։

Քարոզարշավը, որ դեռ սկսված չպիտի լիներ, շարունակվում է ողջ թափով։ Շարունակվում է ուրախ (սայլի) ավտոբուս պիտի գրեի, ռաբիս երգերի, ծափուծիծաղի, քծնանքի տեսքով…

Իսկ օդում պտտվում են քամիները` հյուսիսային, հարավային, եվրոպական, ամերիկյան։ Քամիներն այսօր պտտվում են, մինչդեռ վաղը դրանք կարող են ավերիչ հողմերի վերածվել…

ՀԳ. Քծնանքը պատվելի չէ, բայց որպեսզի այն հավասարակշռված լինի, վատ չի լինի, եթե համապետական ընտրությունները Թրամփի առաջարկով անցկացվեն ոչ թե չորս, հինգ տարին մեկ, այլ՝ տարին մեկ անգամ… (ի վերջո, աշխարհի ճակատագիրը սկսել է որոշել Թրամփը)։

Հովհաննես Կարապետյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Աշխարհահռչակ երգչուհու հաշվին գումար են աշխատել

Աշխարհահռչակ երգչուհու հաշվին գումար են աշխատել Wed, 11 Mar 2026 22:00:44 +0400 Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի…

10 րոպե ago

Օպերատորներին աշխատանքից ազատեցին` որակն ընկավ

Օպերատորներին աշխատանքից ազատեցին` որակն ընկավ Wed, 11 Mar 2026 21:45:44 +0400 Վերջերս գրել էինք, որ…

25 րոպե ago

30 միլիոն եվրոյով՝ Կարավաջոյի կտավը

30 միլիոն եվրոյով՝ Կարավաջոյի կտավը Wed, 11 Mar 2026 21:30:39 +0400 Իտալիայում բարոկոյի ամենահայտնի վարպետներից…

40 րոպե ago

«Սպարտակ» մարզադաշտի վարույթով ՔՊ-ական պաշտոնյա է անցնում

«Սպարտակ» մարզադաշտի վարույթով ՔՊ-ական պաշտոնյա է անցնում Wed, 11 Mar 2026 21:15:00 +0400 2 տարի…

56 րոպե ago

«Պատերազմ եւ խաղաղություն»` Բոնդարչուկից մինչեւ BBC

«Պատերազմ եւ խաղաղություն»` Բոնդարչուկից մինչեւ BBC Wed, 11 Mar 2026 21:00:59 +0400 Ռուս մեծ գրող…

1 ժամ ago

Համայնքապետարանի աշխատակիցը կալանավորվել է

Համայնքապետարանի աշխատակիցը կալանավորվել է Wed, 11 Mar 2026 20:45:00 +0400 Մարտի 10-ին նշանակված էր Դիլիջան…

1 ժամ ago