Մարսի վրա նոր միներալ են հայտնաբերել․ ինչ է այն իրենից ներկայացնում

Մարսի վրա նոր միներալ են հայտնաբերել․ ինչ է այն իրենից ներկայացնում

Wed, 11 Mar 2026 20:30:42 +0400


Գիտնականները Մարս մոլորակի վրա անսովոր երկաթի սուլֆատ են հայտնաբերել։ Մասնագետները կարծում են, որ այն գիտական շրջանակների համար ցայժմ անհայտ միներալ է։ Միացությունը հայտնաբերվել է հին սուլֆատային նստվածքներում, Մարսյան Մարիների հովտի կանյոնային համակարգում։ Կարծվում է, որ միներալը ձեւավորվել է հին ժամանակներում Մարսի վրա եղած ջրի մասնակցությամբ, ապա՝ ձեւափոխվել է գեոթերմալ կամ հրաբխային ջերմության ազդեցությամբ։ Այս մասին հայտնում է Science Daily պարբերականը։ Մասնագետները այն վանել են ֆերիկային հիդրօքսիսուլֆատ։ Այն ունի եզակի բյուրեղային կառուցվածք։ Երկիր մոլորակի վրա այն սովորաբար չի հանդիպում։

Նշենք, որ ծծումբը տարածված տարր է Մարսում եւ հաճախ է ձեւավորում սուլֆատային միներալներ։ Ի տարբերություն մեր մոլորակի, որտեղ նման միացությունները արագ լուծվում են ջրի ազդեցությամբ, մարսյան չոր միջավայրում դրանք կարող են պահպանվել միլիարդավոր տարիներ եւ դրա շնորհիվ կարող են այդ մոլորակի հին դարաշրջանների պայմանների մասին հետաքրքիր «արխիվային նյութեր» պարունակել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թագավորը ֆուտբոլ չի սիրում

Թագավորը ֆուտբոլ չի սիրում Tue, 07 Jul 2026 06:30:02 +0400 Ուելսի արքայազն Վիլյամը Թրեւիս Քելսիի…

58 րոպե ago

Կադիրովն այլևս չի՞ ուզում նախագահ դառնալ

Կադիրովն այլևս չի՞ ուզում նախագահ դառնալ Tue, 07 Jul 2026 05:30:37 +0400 Ռամզան Կադիրովը առաջադրվել…

2 ժամ ago

Գաղտնի տեղեկություններով փաստաթղթերը գտել են աղբանոցից

Գաղտնի տեղեկություններով փաստաթղթերը գտել են աղբանոցից Tue, 07 Jul 2026 05:00:50 +0400 Բրիտանական Պաշտպանության նախարարության…

2 ժամ ago

Կայցելի Սիրիա

Կայցելի Սիրիա Tue, 07 Jul 2026 04:30:59 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկայում…

3 ժամ ago

Խամենեի սպանության համար վրեժխնդիր լինելը մեր իրավունքն է․ Իրանի փոխնախագահ

Խամենեի սպանության համար վրեժխնդիր լինելը մեր իրավունքն է․ Իրանի փոխնախագահ Tue, 07 Jul 2026 04:00:49…

3 ժամ ago

Խոշոր հրդեհ է բռնկվել Ֆրանսիական անտառում

Խոշոր հրդեհ է բռնկվել Ֆրանսիական անտառում Tue, 07 Jul 2026 03:30:17 +0400 Անտառային խոշոր հրդեհ…

4 ժամ ago