30 միլիոն եվրոյով՝ Կարավաջոյի կտավը

30 միլիոն եվրոյով՝ Կարավաջոյի կտավը

Wed, 11 Mar 2026 21:30:39 +0400


Իտալիայում բարոկոյի ամենահայտնի վարպետներից Կարավաջոյի կտավը ձեռք են բերել 30 միլիոն եվրոյով։ Գործարքը հավակնում է դառնալ այդ երկրի իշխանությունների կողմից ամենաթանկ արտ-գնումներից մեկը։ Ձեռք է բերվել կաթոլիկ հոգեւորական՝ մոնսինյոր Մաֆեո Բարբերնիի դիմանկարը։ Բարբերնին հետագայում դարձել է Հռոմի Պապ՝ Ուրբանուս 8-րդ անունով։ Կտավը, ըստ Իտալիայի Մշակույթի նախարարի՝ ունի բացառիկ պատմական եւ գեղարվեստական արժեք։

Նա ասել է նաեւ, որ ներկա գնումը հանդիսանում է իտալական իշխանությունների պետական ռազմավարության մի մասը, որի համաձայն՝ առանցքային կարեւորության արվեստի գործերը պետք է պահպանվեն ազգային հավաքածուներում եւ մնան Իտալիայի տարածքում՝ չհայտնվելով մասնավոր ձեռքերում։ Նշենք, որ մինչեւ վերջերս այս կտավը գտնվել է Ֆլորենցիայի մասնավոր հավաքածուներից մեկում։ Ներկայումս այն կցուցադրվի Հռոմի Palazzo Barberini-ում, որը համարվում է Բարբերինի գերդաստանը պատմական նստավայրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արդեն Պուտինն է զանգում Ալիևին

Արդեն Պուտինն է զանգում Ալիևին Thu, 12 Mar 2026 00:08:24 +0400 Մարտի 11-ին Ռուսաստանի նախագահ…

6 ժամ ago

Ես մեղավո՞ր եմ, որ ուղեղով կանայք վախեցնում են․ Ինչու չի ամուսնանում Նազենի Հովհաննիսյանը

Ես մեղավո՞ր եմ, որ ուղեղով կանայք վախեցնում են․ Ինչու չի ամուսնանում Նազենի Հովհաննիսյանը Thu, 12…

6 ժամ ago

Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը

Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը Wed, 11 Mar 2026 23:55:33 +0400 Դերասանուհի Ելենա…

6 ժամ ago

Մեքենան հարվածել է Սպիտակ տան դարպասին

Մեքենան հարվածել է Սպիտակ տան դարպասին Wed, 11 Mar 2026 23:45:37 +0400 Վաշինգտոնում Սպիտակ տան…

6 ժամ ago

Ամենաստախոսը վարչապետն է, որ ամբողջ ազգին «կզցրած» պահում է

Ամենաստախոսը վարչապետն է, որ ամբողջ ազգին «կզցրած» պահում է Wed, 11 Mar 2026 23:38:20 +0400…

6 ժամ ago

Ով է աշխարհի ամենահարուստ ռեժիսորը

Ով է աշխարհի ամենահարուստ ռեժիսորը Wed, 11 Mar 2026 23:30:00 +0400 Forbes հանդեսը Սթիվեն Սպիլբերգին…

6 ժամ ago