Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

30 միլիոն եվրոյով՝ Կարավաջոյի կտավը

30 միլիոն եվրոյով՝ Կարավաջոյի կտավը

Wed, 11 Mar 2026 21:30:39 +0400


Իտալիայում բարոկոյի ամենահայտնի վարպետներից Կարավաջոյի կտավը ձեռք են բերել 30 միլիոն եվրոյով։ Գործարքը հավակնում է դառնալ այդ երկրի իշխանությունների կողմից ամենաթանկ արտ-գնումներից մեկը։ Ձեռք է բերվել կաթոլիկ հոգեւորական՝ մոնսինյոր Մաֆեո Բարբերնիի դիմանկարը։ Բարբերնին հետագայում դարձել է Հռոմի Պապ՝ Ուրբանուս 8-րդ անունով։ Կտավը, ըստ Իտալիայի Մշակույթի նախարարի՝ ունի բացառիկ պատմական եւ գեղարվեստական արժեք։

Նա ասել է նաեւ, որ ներկա գնումը հանդիսանում է իտալական իշխանությունների պետական ռազմավարության մի մասը, որի համաձայն՝ առանցքային կարեւորության արվեստի գործերը պետք է պահպանվեն ազգային հավաքածուներում եւ մնան Իտալիայի տարածքում՝ չհայտնվելով մասնավոր ձեռքերում։ Նշենք, որ մինչեւ վերջերս այս կտավը գտնվել է Ֆլորենցիայի մասնավոր հավաքածուներից մեկում։ Ներկայումս այն կցուցադրվի Հռոմի Palazzo Barberini-ում, որը համարվում է Բարբերինի գերդաստանը պատմական նստավայրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքացին 6 միլիոն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Քաղաքացին 6 միլիոն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից Fri, 15 May 2026 17:15:08 +0400 «Հրապարակ»-ի …