«Հրապարակ»․ Ով է եղել Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը

«Հրապարակ»․ Ով է եղել Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը

Thu, 12 Mar 2026 08:00:00 +0400


Օրեր առաջ, ՔՊ վարչության որոշմամբ, նախընտրական ցուցակից հեռացված պատգամավոր Դավիթ Դանիելյանի դեմ, ըստ լուրերի, բողոք է ներկայացրել գործընկեր պատգամավոր Միքայել Թումասյանը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ում ներքին քվեարկությունից հետո զտումներ են իրականացվում․ ովքեր խախտել են քարոզչություն չանելու արգելքը, հեռացվում են ցանկից։ Թումասյանի անունը շատերին անծանոթ կթվա, նրան հիմնականում կարելի է տեսնել Փաշինյանի երբեմնի աներձագ Հրաչ Հակոբյանի հետ։ Նա մինչ պատգամավոր դառնալը Դավիթաշենի թաղապետն էր: Պատմում են, որ նա իր դիմումում նշել է, թե անձամբ է լսել, թե ինչպես է Դանիելյանը ներկուսակցական ընտրությունների պատվիրակներից մեկին հեռախոսով խնդրել, որ ընտրի իրեն: Ընտրությունների արդյունքներից հետո, ըստ ամենայնի, տեսնելով, որ այդ մեթոդն աշխատել է, իսկ ինքը՝ Թումասյանը, դուրս է մնացել անգամ ցուցակի 100-յակից, դիմում-բողոք է ներկայացրել ՔՊ ղեկավարությանը։ Երեկ մեզ չհաջողվեց ո՛չ Դանիելյանի, ո՛չ Թումասյանի հետ զրուցել: Տեղեկացանք, որ Դանիելյանը կուսակցությանը խնդրել է ամբողջովին չչեզոքացնել իրեն` թույլ տալ, որ համապետական ընտրություններում գոնե Սյունիքում ՔՊ-ի վստահված անձը լինի։ Եվ, ասում են, չեն մերժել, բայց դեռ հավանություն էլ չեն տվել՝ ակնարկելով, որ վստահությունը կորցրել է: Փաշինյանն անգամ հիշեցրել է, որ Դանիելյանը ժամանակին չընտրված համայնքապետ է: Վերջինս չի հանձնվում, ասում են՝ մարզային լրատվամիջոցները վերջին օրերին նրա գովքն են անում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պատրաստվում են մեծածավալ ճգնաժամի

Պատրաստվում են մեծածավալ ճգնաժամի Wed, 01 Apr 2026 21:00:26 +0400 Եվրամիությունը պատրաստվում է տնտեսական մեծածավալ…

8 րոպե ago

ՆԱՏՕ-ի ամենամյա զեկույցն ու Հարավային Կովկասը

ՆԱՏՕ-ի ամենամյա զեկույցն ու Հարավային Կովկասը Wed, 01 Apr 2026 20:45:54 +0400 ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար…

22 րոպե ago

Ի՞նչ է կատարվում Hayat-ում. անդամները լքել են խումբը

Ի՞նչ է կատարվում Hayat-ում. անդամները լքել են խումբը Wed, 01 Apr 2026 20:42:44 +0400 HAYAT-ի…

25 րոպե ago

Փաշինյանի ժամանակներում ոչ թե մարդկանց արարքներն ու գործողություններ են պատժվում, այլ՝ խոսքը

Փաշինյանի ժամանակներում ոչ թե մարդկանց արարքներն ու գործողություններ են պատժվում, այլ՝ խոսքը Wed, 01 Apr…

29 րոպե ago

Դեռեւս 800 տուն հեղեղված է

Դեռեւս 800 տուն հեղեղված է Wed, 01 Apr 2026 20:30:48 +0400 Հյուսիսային Կովկասում՝ Ռուսաստանի Դաղստանի…

37 րոպե ago

Ինչ է նվիրել դեսպանը Ժաննա Անդրեասյանին (լուսանկար)

Ինչ է նվիրել դեսպանը Ժաննա Անդրեասյանին (լուսանկար) Wed, 01 Apr 2026 20:15:00 +0400 ԿԳՄՍ նախարար…

53 րոպե ago