Հինգշաբթի , 12 Մարտի 2026

«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում

«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում

Thu, 12 Mar 2026 08:10:00 +0400


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում, որը, հավանաբար, տեղի կունենա մարտի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այդ օրը կհայտարարվի Քոչարյանի գլխավորած դաշինքի մասին, որը մասնակցելու է հունիսի 7-ի համապետական ընտրություններին։ Դաշինքում կլինի 2 ուժ` Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Էջմիածնի համայնքապետի թեկնածու Սեւակ Խաչատրյանի «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Թեեւ դաշինքների համար անցողիկ շեմն այս ընտրություններից առաջ բարձրացել է՝ 7-ից դարձել 8 տոկոս, սակայն երկրորդ նախագահի թիմում կասկած չունեն, որ հաղթահարելու են շեմը, մի բան էլ ավելի: Չնայած իշխանությունն ու իր քարոզչամեքենան համառորեն հակառակն են պնդում։ Ի դեպ, դաշինքի առաջին եռյակը 21 թվինն է. Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան: Անցած անգամ չորրորդ համարը Վահե Հակոբյանն էր` «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը, այս անգամ, հավանաբար, կլինի Սեւակ Խաչատրյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան

Կարծում եմ՝ առաջնահերթ հարցը Հայաստանի համար այս երկրի այսօրվա ղեկավարին, քանի որ նա այս ծանրությունը, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով