Հինգշաբթի , 12 Մարտի 2026

ՄԱԿ ԱԽ-ն Իրանից պահանջել է դադարեցնել հարձակումներն արաբական երկրների վրա

ՄԱԿ ԱԽ-ն Իրանից պահանջել է դադարեցնել հարձակումներն արաբական երկրների վրա

Thu, 12 Mar 2026 10:00:48 +0400


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով պահանջում է Իրանին դադարեցնել հարձակումներն արաբական երկրների վրա, Ընդ որում փաստաթղթում չեն հիշատակվում և չեն դատապարտվում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Փաստաթղթի օգտին հանդես է եկել 13 երկիր։ ՌԴ-ն և ՉԺՀ-ն ձեռնպահ են մնացել։

Ընդունված բանաձևը դատապարտում է Իրանի հարվածները Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Հորդանանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչպես նաև պահանջում է դրանց անհապաղ դադարեցում: Բանաձևում չեն հիշատակվում ագրեսորները՝ ԱՄՆ-ն և Իսրայելը, չկան նաև կոչեր այդ երկու երկրներին՝ դադարեցնել Իրանի դեմ հարձակումները։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին քննադատել է փաստաթուղթը՝ նշելով, որ Անվտանգության խորհրդի որոշ անդամներ փորձում են տեղերով փոխել զոհի և ագրեսորի դերերն ու դիրքորոշումները:

Ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը, որտեղ որևէ երկրի հետ կապ չի նշվում: Դրան աջակցել են 4 երկիր, 9-ը ձեռնպահ են մնացել։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Նեբենզյան քվեարկության արդյունքներով հայտարարել է, որ փաստաթուղթը ձեռնտու չէր տարածաշրջանում հակամարտության իրական հրահրողներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը խնդրանքով դիմել է տարածաշրջանի երկրներին

Իրանը խնդրանքով դիմել է տարածաշրջանի երկրներին Wed, 11 Mar 2026 13:30:37 +0400 Իրանի զինուժը մուսուլման …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով