Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել

Thu, 12 Mar 2026 10:30:48 +0400


Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի երբեմնի փոխնախագահ և կինոգործիչ Ռոջհիլաթ Աքսոյի դեմ Դիարբեքիրում «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմի ցուցադրության պատճառով։ Ֆիլմը ցուցադրվել է 2025-ի դեկտեմբերի 17-ին։ Նշենք, որ ֆիլմը ներկայացնում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի պատմությունը: Երբ սկսվել է կոտորածը, Ավրորան 14 տարեկան էր և ապրում էր Օսմանյան կայսրության մի փոքրիկ քաղաքում։ Իր կամքի և վճռականության շնորհիվ 1917-ին աղջիկը փրկություն է գտնում ԱՄՆ-ում։

Կինոգործիչի դեմ հարուցվել է դատական ​​​​հայց՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Նշվել է, որ Աքսոյը պետք է պատժվի «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և պետության դատական ​​​​մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» համար։ Նրա անունը հայտնվել է ֆիլմի Դիարբեքիրում ցուցադրության դիմումի (ցուցադրման միջնորդագրի) մեջ։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հայցը նրա դեմ է, քանի որ նա է դիմում ներկայացրել ֆիլմի ցուցադրության համար։

1915-ի հայերի ցեղասպանությունը պատկերող ֆիլմի երկխոսությունները ներկայացվել են որպես մեղադրանքների ապացույց: Կինոգործիչն իր դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ նշել է, որ ֆիլմը մտնում է խոսքի ազատության շրջանակի մեջ և ինքը չի ընդունում այդ մեղադրանքները, գրում է Ermenihaber-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլը, որ հնար ունենա, բոլոր խոսող լեզուները կկտրի

Նիկոլը, որ հնար ունենա, բոլոր խոսող լեզուները կկտրի Wed, 18 Mar 2026 19:30:30 +0400 Լրագրողի…

19 րոպե ago

Նիկոլի երկրորդ լուրջ սխալը

Նիկոլի երկրորդ լուրջ սխալը Wed, 18 Mar 2026 19:15:48 +0400 Այսօր որոշել էի թարմ ուղեղով…

33 րոպե ago

Եվրոպան մերժում է Թրամփին

Եվրոպան մերժում է Թրամփին Wed, 18 Mar 2026 19:00:15 +0400 Եվրամիության առաջնորդները գրեթե միաձայն մերժել…

49 րոպե ago

Քըլըչի ճուտը

Քըլըչի ճուտը Wed, 18 Mar 2026 18:45:40 +0400 Ռուբեն Ռուբինյանը խիստ վիրավորվել է Սամվել Կարապետյանի…

1 ժամ ago

Ներկայացրել են բարեփոխումների «ճանապարհային քարտեզը»

Ներկայացրել են բարեփոխումների «ճանապարհային քարտեզը» Wed, 18 Mar 2026 18:30:35 +0400 Եվրամիությունը ներկայացրել է Ուկրաինային՝…

1 ժամ ago

Կա՛մ իշխանություն, կա՛մ ոչինչ

Կա՛մ իշխանություն, կա՛մ ոչինչ Wed, 18 Mar 2026 18:15:24 +0400 Ես միայն իմ մեռնելու օրը…

2 ժամ ago