Իսրայելը հարվածել է Բեյրութին․ փախստականներ են զոհվել
Thu, 12 Mar 2026 11:00:46 +0400
Լիբանանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Բեյրութում Ռամլեթ Ալ Բայդա լողափին Իսրայելի հարվածից հետո զոհվել է առնվազն յոթ մարդ, ևս 21-ը վիրավորվել է: Ընդ որում, տեղական ԶԼՄ-ները գրում են, որ զոհերի թիվը հասնում է 10-ի, հաղորդում է «Իզվեստիան»:
Նշվում է, որ այդ վայրում գիշերում են տեղահանվածները, որոնք այնտեղ են ժամանել հարավային սահմանին հակամարտության սրման պատճառով:
Մինչդեռ գիշերը ՑԱԽԱԼ-ում հայտարարել են Լիբանանում «Հըզբոլլահի» տասնյակ հրթիռային կայանքների ոչնչացման մասին:
Միևնույն ժամանակ, Al Hadath հեռուստաալիքը հայտնում է, որ հարվածը հասցվել է շիա «Հըզբոլլահ» կազմակերպության անդամին պատկանող մեքենային, ինչի հետևանքով զոհվել են լողափում քնած փախստականները: