Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Անդարդ և ուրախ ավտոբուսները ժամանակավոր էֆեկտ ունեն

Անդարդ և ուրախ ավտոբուսները ժամանակավոր էֆեկտ ունեն

Thu, 12 Mar 2026 11:23:56 +0400


ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հերթական քննադատությունն է արել՝ անդրադառնալով իշխանությունների վարած քաղաքականությանը։

Նրա խոսքով՝ այն կառավարիչը, որը իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել տարածքային կորուստներ, ինչպես նաև իր վարած քաղաքականության հետևանքով հազարավոր զոհերի պատճառ դարձել, այժմ ստիպված է մշտապես արդարանալ իր քայլերի համար։

Աբրահամյանը նշել է, որ նման իրավիճակում իշխանությունը փորձում է ներկայացնել որոշ դրական երևույթներ՝ դրանք ցույց տալով որպես ձեռքբերումներ, սակայն իրականությունը, նրա կարծիքով, այլ է։

«Մարդն իր տան մի սենյակը ծախել է, մյուսը խլել են, իսկ հիմա հպարտանում է, որ իրեն ստորացնողը որոշակի պարբերությամբ բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում:

Ոչինչ չի մոռացվելու, ոչ մեկ պատասխանատվությունից չի խուսափելու. անդարդ և ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի», – նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Երեւանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի

«Հրապարակ»․ Երեւանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի Sat, 21 Mar 2026 08:10:49 +0400 ՔՊ-ում նախնական որոշում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով