Էդ էստակադան ո՞ւր է, ժողովուրդ
Thu, 12 Mar 2026 12:37:34 +0400
Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը մտահոգություն է հայտնել ՔՊ-ի նախընտրական խոստումների իրականացման հարցում։ Նա ուշադրություն է հրավիրել այն խոստումների վրա, որոնք, ըստ նրա, դեռևս չեն կատարվել։
Մանուկյանը նկատել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՔՊ-ն խոստացել էր մինչև 2025 թվականը կառուցել Մելքոնյան-Իսակով-Արշակունյաց պողոտաները կապող մոտ 2կմ ճանապարհը, սակայն այժմ աշխատանքները դեռ չեն սկսել։ Նա ավելացրել է, որ Նոր Նորք վարչական շրջանում նախատեսված 1.5կմ ճանապարհի և էստակադայի կառուցման ծրագրերն էլ չեն ավարտվել, և շեշտել է. «Էդ էստակադան ո՞ւր է, ժողովուրդ…»։
Բացի այդ, Մանուկյանը հիշեցրել է Տիգրան Ավինյանի նախընտրական խոստումը՝ մինչև 2025 թվականը բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն, սակայն այս պահին 7000 երեխա շարունակում է սպասել տեղ ստանալու համար։