Էդ էստակադան ո՞ւր է, ժողովուրդ

Էդ էստակադան ո՞ւր է, ժողովուրդ

Thu, 12 Mar 2026 12:37:34 +0400


Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը մտահոգություն է հայտնել ՔՊ-ի նախընտրական խոստումների իրականացման հարցում։ Նա ուշադրություն է հրավիրել այն խոստումների վրա, որոնք, ըստ նրա, դեռևս չեն կատարվել։

Մանուկյանը նկատել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՔՊ-ն խոստացել էր մինչև 2025 թվականը կառուցել Մելքոնյան-Իսակով-Արշակունյաց պողոտաները կապող մոտ 2կմ ճանապարհը, սակայն այժմ աշխատանքները դեռ չեն սկսել։ Նա ավելացրել է, որ Նոր Նորք վարչական շրջանում նախատեսված 1.5կմ ճանապարհի և էստակադայի կառուցման ծրագրերն էլ չեն ավարտվել, և շեշտել է. «Էդ էստակադան ո՞ւր է, ժողովուրդ…»։

Բացի այդ, Մանուկյանը հիշեցրել է Տիգրան Ավինյանի նախընտրական խոստումը՝ մինչև 2025 թվականը բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն, սակայն այս պահին 7000 երեխա շարունակում է սպասել տեղ ստանալու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբեք մի՛ վախեցեք դժվարություններից, մի՛ կորցրեք հույսը․ Արշակ Սրբազան

Երբեք մի՛ վախեցեք դժվարություններից, մի՛ կորցրեք հույսը․ Արշակ Սրբազան Thu, 12 Mar 2026 19:45:19 +0400…

16 րոպե ago

Որքան է նստում ԱՄՆ վրա Իրանի դեմ ռազմարշավի 1 օրը

Որքան է նստում ԱՄՆ վրա Իրանի դեմ ռազմարշավի 1 օրը Thu, 12 Mar 2026 19:30:33…

31 րոպե ago

Հայ մարդու գործարար ինստինկտներին վստահելու ժամանակն է

Հայ մարդու գործարար ինստինկտներին վստահելու ժամանակն է Thu, 12 Mar 2026 19:15:42 +0400 Ռուս-ուկրաինական, ինչպես…

46 րոպե ago

ԱԺ ընտրություններից առաջ ճշգրտվում են ընտրողների ցուցակները

ԱԺ ընտրություններից առաջ ճշգրտվում են ընտրողների ցուցակները Thu, 12 Mar 2026 19:09:26 +0400 Միգրացիայի և…

52 րոպե ago

Գյումրու փողոցներում հազարավոր փոսեր չլցվեց, փոխարենը` լցվեց գյումրեցիների համբերության բաժակը

Գյումրու փողոցներում հազարավոր փոսեր չլցվեց, փոխարենը` լցվեց գյումրեցիների համբերության բաժակը Thu, 12 Mar 2026 19:00:00…

1 ժամ ago

Դու հոգեվարքի մեջ ես․ Միհրան Պողսյանը՝ Նիկոլին

Դու հոգեվարքի մեջ ես․ Միհրան Պողսյանը՝ Նիկոլին Thu, 12 Mar 2026 18:46:00 +0400 Կազմակերպածդ հերթական…

1 ժամ ago