Հինգշաբթի , 12 Մարտի 2026

Նույնիսկ ամենասարսափելի երազներում հնարավոր չէր նման բան պատկերացնել․ արձագանքներ

Նույնիսկ ամենասարսափելի երազներում հնարավոր չէր նման բան պատկերացնել․ արձագանքներ

Thu, 12 Mar 2026 13:08:55 +0400


Համացանցը քննարկում է Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստրասբուրգում։ Բազմաթիվ գրառումներից ընտրել ենք մի քանիսը։

Փաշինյանը Բրյուսելում. Ամփոփ
1. Վրաստանին հանեք սանկցիաներից
2. Չենք քնըցնում Թրիփի թեման, Ադրբեջանին ու Թուրքիային ճանապարհ կտանք, մինչեւ կառուցվի
3. Փող տվեք արցախցիների տան հարցերը լուծենք, մոռանան հետ գնալու մասին
4. Բագրատն ու ընկերները Ռուսաստանի դրդմամբ ուզում էին կասեցնել մեր սահմանազատում-խաղաղությունը
5. Մենք տերտերներին չեն հալածում, եթե հալածում ենք, ուրեմն դավաճաններ ու կգբ գործակալներ են
6. Իրանը մեր բարեկամն ա, մեզնից բան չուզեք էդ թեմայով
7. Եթե մենք չվերընտրվենք` պատերազմ կլինի

Գոռ Մադոյան

Ազգային ողբերգություն է, երբ ԵԽ ամբիոնից կասկածի տակ է դրվում այն փաստը, որ Հայաստանն իր անկախությունը ձեռք է բերել ոչ թե իր քաղաքացիների ճնշող մեծամասնության պայքարի, զրկանքների գնով ու վերջապես հանրաքվեի շնորհիվ, այլ պարզապես Ալմա Աթայի հռչակագրով (((
Նույնիսկ ամենասարսափելի երազներում հնարավոր չէր նման բան պատկերացնել։

Առաքել Սեմիրջյան

Որ էդ փթիրը միջազգային ամբիոնից է էդքան բողոքում ու բամբասում մեզնից, եկեղեցուց, բա պատկերացնո՞ւմ եք ինչեր է բստրում ու վայրահաչում ղզիկ եվրոպացիների կաբինետներում։
Գետինը մտնես դու, քեզ ղեկավար համարողներով։

Սյուզի Բադոյան

Ստրասբուրգյան 4 բամբասանք Հայաստանի եւ հայերի մասին:
1/ «հոգեւորականները ստացել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը»,
2/ «իրենց շուրջը հավաքվել են ՀՀ նախկին ղեկավարները»,
3/ «ռուսաստանաբնակ» (Կարապետյան) եւ «բելառուսամետ» (Ծառուկյան) օլիգարխներն այդ նախկին ղեկավարների հետ կապ ունեն,
4/ «նրանք փորձում են զոհրաբերել ՀՀ անկախությունը»:
Այդ պնդումների որեւէ ապացույց, բնականաբար, չի բերվում: Բայց եթե այդ պնդումները նույնիսկ 100 տոկոսով ճիշտ լինեին, դա որեւէ ձեւով չէր արդարացնի դատարանի որոշումները կարգալույծ քահանաների եւ եպիսկոպոսի վերաբերյալ, հոգեւորականների քրեական հետապնդումը, ինչպես նաեւ ԱԺ-ի եւ ՊՆ-ի որոշումները եկեղեցու եւ ոչ ինչ-որ «ռազմատենչ» եւ «հակաանկախական» հոգեւորականների դեմ:

Արամ Աբրահամյան

Տվեք աշխարհիս երեսին որևէ երկրի ղեկավարի անուն, որը միջազգային հեղինակավոր ամբիոնին թառած բամբասի սեփական ժողովրդից։ Ասացեք՝ ո՞ր մի այլ ապիկարը նման բան կաներ։ Բայց ինչպես Գարեգին Նժդեհն էր ասում.
«Հայի տականքն անմրցելի է»։

Նունե Ավետիսյան

Այն, ինչ տեղի ունեցավ Ստրասբուրգի ամբիոնից ոչ թե ելույթ էր, այլ քաղաքական մուրացկանություն սեփական ժողովրդին տեռորի ենթարկելու արտոնագիր ստանալու համար։ Փաշինյանը ստացավ իր ուզած «քարտ բլանշը»։ Արևմուտքը նրան տվեց կանաչ լույս անելու ցանկացած ստորություն, ցանկացած կեղծիք ու բռնություն, միայն թե պահպանի իր աթոռը։
Բայց ամենասարսափելին դեռ առջևում է։ Ապագա ընտրություններում մենք տեսնելու ենք մի աննախադեպ տեսարան. Եվրոպան աչք է փակելու լցոնումների ու ջարդերի վրա, որովհետև իրենց ձեռնտու «կամակատարն» է ղեկին։
Ալիևն ու Էրդողանը դառնալու են Փաշինյանի թեկնածության հիմնական պաշտպանները։ Նրանք ամեն ինչ անելու են թե քարոզչական, թե սահմանային լարվածության միջոցով, որպեսզի պահեն իրենց համար ամենաթանկ նվերը` Հայաստանը կտոր-կտոր հանձնող այս իշխանությանը։
Սա այլևս ընտրություն չէ, սա պետականակործան գործարք է։ Երբ քեզ պաշտպանում են թշնամիներդ, իսկ «ժողովրդավար» Արևմուտքը օրհնում է քո յուրաքանչյուր ստորությունը, նշանակում է դու դարձել ես գործիք սեփական հայրենիքդ վերջնականապես աճուրդի հանելու համար։

Ապեր Նահապետյան

Բոլոր նրանց, ովքեր դեռ կասկած ունեն, որ թե՛ պատերազմից, թե՛ հետպատերազմական արհավիրքներից, Արցախի հայաթափումից, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայից և Ադրբեջանի բոլոր պայմաններին հնազանդորեն համաձայնելուց կարելի էր խուսափել, եթե պետության ղեկին կանգնած մարդը որևէ պատկերացում ունենար, թե ինչ բան է դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և ինչ արժեք ունի խոսքը, պարզապես խորհուրդ եմ տալիս լսել Փաշինյանի ելույթի միայն մեկ հատվածը։
Մարդը գնացել է Եվրոպական խորհրդարանի ամբիոնից և պատմում է, թե Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսները խախտել են ինչ-որ իրեն հայտնի հոգևոր կանոններ, ազդեցության գործակալներ են և ուզում են խանգարել իր «խաղաղությանը»։
Եթե չեք պատկերացնում, թե ինչ անհեթեթ, լավագույն դեպքում՝ ծիծաղելի, իսկ վատագույն դեպքում՝ արգահատելի տպավորություն կարող է թողնել նման ելույթը դահլիճում նստածների վրա, ես դա բառերով չեմ կարողանա նկարագրել։
Իսկ եթե պատկերացնում եք, ապա նաև դժվար չէ հասկանալ, որ մարդը 2018-ից ի վեր ո՛չ արցախյան բանակցային գործընթացում, ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ դրա ընթացքում, ո՛չ դրանից հետո, և ո՛չ էլ մինչև այսօր, հենց այսպես էլ չի հասկացել, թե որտեղ ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի ասել, ինչ են քեզանից ակնկալում, ինչը որևէ մեկին չի հետաքրքրում, և ինչն է մատնում քո թուլությունը, տգիտությունը, վախերը և պարզ տկարամտությունը։
Ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել այս վիճակում՝ հարցի պատասխանը հենց այս պարզ իրականության մեջ է։

Վարդան Օսկանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի ելույթն ազգային խայտառակություն է, ազգային ամոթ

Փաշինյանի ելույթն ազգային խայտառակություն է, ազգային ամոթ Wed, 11 Mar 2026 23:15:19 +0400 Հայաստանի ղեկավարը, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով