Եվրոպան լավ գիտի՝ ով ես դու՛, և գիտի նաև՝ ինչ է Հայոց Եկեղեցին

Եվրոպան լավ գիտի՝ ով ես դու՛, և գիտի նաև՝ ինչ է Հայոց Եկեղեցին

Thu, 12 Mar 2026 13:15:00 +0400


Նիկոլ Փաշինյանի խնձոր ուտելն ու Եվրոպայի գագաթնաժողովում ելույթ ունենալը նույն զգացումն է առաջացնում՝ ուտելու, խոսելու, անզուսպ, անհագուրդ ցանկություն։ Եթե մարդու համար կարևոր չէ՝ ինչպես է ուտում, նրա համար կարևոր չէ նաև՝ ինչպես կամ ինչ է խոսում։ Եվրոպական խորհրդարանում մեր Եկեղեցու Սրբազանին Եկեղեցու պետ է անվանում․

«Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլեւ ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը»։ Ու «անմեղ աչուկներով» հարցնում է․

«Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր Կառավարության ու քաղաքական թիմի համար»։

Այո, նրանք կարող են ու շատ լավ էլ պատկերացնում են, թե ինչպիսի «թավշյա» հեղափոխությամբ եք իշխանության բերվել։ Գիտեն նաև այն ուժերի անխոնջ աշխատանքը, որով ձեզ կապել են հայ ժողովրդի գլխին ու ինչու են կապել։ Ձեր քանդիչ, ավերիչ ելույթով դուք վկայություն եք տալիս․

«Իրականությունն այն է, որ որոշ հոգեւորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգեւոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով՝ իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար (ի դեպ՝ նրանցից ոմանց ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով), ահա այդ հոգեւորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելոռուսամետ օլիգարխների, եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին»։

Սակայն եվրոպացիները քաղաքական փորձ չունեցող մարդիկ չեն։ Նրանք շատ լավ հասկանում են, որ երբ երկրի ղեկավարը միջազգային ամբիոնից սկսում է պատմել իր երկրի ներսում եղած «դավադիրների», «պատերազմի կուսակցության» ու «արտաքին ծառայությունների ազդեցության» մասին, դա առաջին հերթին վկայում է ներքաղաքական լուրջ ճգնաժամի մասին։ Ուժեղ պետություններում առաջնորդները արտաքին աշխարհում փորձում են ներկայացնել իրենց երկրի միասնականությունը, իսկ թույլ իշխանությունները արտաքին լսարանին պատմում են իրենց երկրի ներսում եղած «թշնամիների» մասին։ Ու հենց այստեղ է, որ խնձորի ու խոսքի նմանությունը դառնում է ամբողջական պատկեր․ մեկը ուտվում է անհագորեն, առանց չափի ու ձևի, խոսքը ասվում նույն կերպ՝ առանց մտածելու, թե ինչ է դա նշանակում երկրի արժանապատվության, պետության հեղինակության և սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքի համար։ Այստեղ խնդիրը եկեղեցուն ուղղված մեղադրանքները չեն։ Խնդիրը այն է, ըստ որի՝ իշխանությունը ներկայացվում է որպես միակ ուժը, որը պաշտպանում է պետության անկախությունն ու կայունությունը։ Բայց Եվրոպան, Արևմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը լավ գիտեն, թե դու ով ես և գիտեն նաև՝ թե ինչ է Հայոց Եկեղեցին։ Եվրոպայում շատ բան կարող են չիմանալ Հայաստանի մասին, բայց մեկ բան շատ լավ գիտեն՝ ով է պետությունը պահում, և ով է այն քանդում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայ մարդու գործարար ինստինկտներին վստահելու ժամանակն է

Հայ մարդու գործարար ինստինկտներին վստահելու ժամանակն է Thu, 12 Mar 2026 19:15:42 +0400 Ռուս-ուկրաինական, ինչպես…

9 րոպե ago

ԱԺ ընտրություններից առաջ ճշգրտվում են ընտրողների ցուցակները

ԱԺ ընտրություններից առաջ ճշգրտվում են ընտրողների ցուցակները Thu, 12 Mar 2026 19:09:26 +0400 Միգրացիայի և…

16 րոպե ago

Գյումրու փողոցներում հազարավոր փոսեր չլցվեց, փոխարենը` լցվեց գյումրեցիների համբերության բաժակը

Գյումրու փողոցներում հազարավոր փոսեր չլցվեց, փոխարենը` լցվեց գյումրեցիների համբերության բաժակը Thu, 12 Mar 2026 19:00:00…

25 րոպե ago

Դու հոգեվարքի մեջ ես․ Միհրան Պողսյանը՝ Նիկոլին

Դու հոգեվարքի մեջ ես․ Միհրան Պողսյանը՝ Նիկոլին Thu, 12 Mar 2026 18:46:00 +0400 Կազմակերպածդ հերթական…

39 րոպե ago

Տխմարության բանաձևումը

Տխմարության բանաձևումը Thu, 12 Mar 2026 18:45:00 +0400 Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարականի…

40 րոպե ago

Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան

Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան Thu, 12 Mar…

50 րոպե ago