Եվրոպան լավ գիտի՝ ով ես դու՛, և գիտի նաև՝ ինչ է Հայոց Եկեղեցին

Եվրոպան լավ գիտի՝ ով ես դու՛, և գիտի նաև՝ ինչ է Հայոց Եկեղեցին

Thu, 12 Mar 2026 13:15:00 +0400


Նիկոլ Փաշինյանի խնձոր ուտելն ու Եվրոպայի գագաթնաժողովում ելույթ ունենալը նույն զգացումն է առաջացնում՝ ուտելու, խոսելու, անզուսպ, անհագուրդ ցանկություն։ Եթե մարդու համար կարևոր չէ՝ ինչպես է ուտում, նրա համար կարևոր չէ նաև՝ ինչպես կամ ինչ է խոսում։ Եվրոպական խորհրդարանում մեր Եկեղեցու Սրբազանին Եկեղեցու պետ է անվանում․

«Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլեւ ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը»։ Ու «անմեղ աչուկներով» հարցնում է․

«Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր Կառավարության ու քաղաքական թիմի համար»։

Այո, նրանք կարող են ու շատ լավ էլ պատկերացնում են, թե ինչպիսի «թավշյա» հեղափոխությամբ եք իշխանության բերվել։ Գիտեն նաև այն ուժերի անխոնջ աշխատանքը, որով ձեզ կապել են հայ ժողովրդի գլխին ու ինչու են կապել։ Ձեր քանդիչ, ավերիչ ելույթով դուք վկայություն եք տալիս․

«Իրականությունն այն է, որ որոշ հոգեւորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգեւոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով՝ իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար (ի դեպ՝ նրանցից ոմանց ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով), ահա այդ հոգեւորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելոռուսամետ օլիգարխների, եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին»։

Սակայն եվրոպացիները քաղաքական փորձ չունեցող մարդիկ չեն։ Նրանք շատ լավ հասկանում են, որ երբ երկրի ղեկավարը միջազգային ամբիոնից սկսում է պատմել իր երկրի ներսում եղած «դավադիրների», «պատերազմի կուսակցության» ու «արտաքին ծառայությունների ազդեցության» մասին, դա առաջին հերթին վկայում է ներքաղաքական լուրջ ճգնաժամի մասին։ Ուժեղ պետություններում առաջնորդները արտաքին աշխարհում փորձում են ներկայացնել իրենց երկրի միասնականությունը, իսկ թույլ իշխանությունները արտաքին լսարանին պատմում են իրենց երկրի ներսում եղած «թշնամիների» մասին։ Ու հենց այստեղ է, որ խնձորի ու խոսքի նմանությունը դառնում է ամբողջական պատկեր․ մեկը ուտվում է անհագորեն, առանց չափի ու ձևի, խոսքը ասվում նույն կերպ՝ առանց մտածելու, թե ինչ է դա նշանակում երկրի արժանապատվության, պետության հեղինակության և սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքի համար։ Այստեղ խնդիրը եկեղեցուն ուղղված մեղադրանքները չեն։ Խնդիրը այն է, ըստ որի՝ իշխանությունը ներկայացվում է որպես միակ ուժը, որը պաշտպանում է պետության անկախությունն ու կայունությունը։ Բայց Եվրոպան, Արևմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը լավ գիտեն, թե դու ով ես և գիտեն նաև՝ թե ինչ է Հայոց Եկեղեցին։ Եվրոպայում շատ բան կարող են չիմանալ Հայաստանի մասին, բայց մեկ բան շատ լավ գիտեն՝ ով է պետությունը պահում, և ով է այն քանդում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլական խաղաղության գինը

Նիկոլական խաղաղության գինը Thu, 12 Mar 2026 17:45:48 +0400 Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը…

7 րոպե ago

Իրանական հակամարտությունն ակամայից աջակցում է ռուսներին

Իրանական հակամարտությունն ակամայից աջակցում է ռուսներին Thu, 12 Mar 2026 17:30:46 +0400 Մերձավոր Արեւելքում իրավիճակ…

22 րոպե ago

Ալեն Սիմոնյանն` ուր, ֆիզիկան ու գիտահետազոտությունն` ուր

Ալեն Սիմոնյանն` ուր, ֆիզիկան ու գիտահետազոտությունն` ուր Thu, 12 Mar 2026 17:17:57 +0400 Երևանի պետական…

35 րոպե ago

Telegram-ը չի գործի նույնիսկ VPN-ի միջոցով

Telegram-ը չի գործի նույնիսկ VPN-ի միջոցով Thu, 12 Mar 2026 17:00:21 +0400 Telegram-ը չի գործի…

53 րոպե ago

Ասում է՝ վարչապետին  ճանապարհել են ծափահարությամբ․ վե՞րջ․․․

Ասում է՝ վարչապետին  ճանապարհել են ծափահարությամբ․ վե՞րջ․․․ Thu, 12 Mar 2026 16:45:30 +0400 Արայիկ Հարությունյանը…

1 ժամ ago

«Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումից առաջ ադրբեջանական կողմը մեր տարածքում արագ նոր դիրքեր է կառուցել

«Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումից առաջ ադրբեջանական կողմը մեր տարածքում արագ նոր դիրքեր է կառուցել Thu, 12…

1 ժամ ago