Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի
Thu, 12 Mar 2026 13:12:32 +0400

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ նոր Սահմանադրությունում չի նախատեսվում հղում Անկախության հռչակագրին։ Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ հռչակագրի տեքստը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում։
Փաշինյանի խոսքով՝ «Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա, և մենք չենք կարող այդ տրամաբանությամբ անկախ պետություն կառուցել»։ Նա նաև հիշեցրեց, որ իր դիրքորոշումը մանրամասն ներկայացրել է անկախության հռչակագրի օրվա ուղերձում։
«Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր