Ռազմական գործողությունները կազդեն TRIPP-ի վրա
Thu, 12 Mar 2026 13:39:15 +0400
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Իրանում տեղի ունեցող ռազմական գործողությունները կարող են ազդել TRIPP ծրագրի վրա։
Փաշինյանը ընդգծեց, որ ԱՄՆ վարչակազմը ներկայում զբաղված է Իրանում տեղի ունեցածի հետևանքներով, ուստի TRIPP-ն այս պահին իրենց առաջնահերթություններից դուրս է։ Նա հավելեց․ «Եթե պարզվի, որ սա չի ազդի, դա ավելի լավ կլինի»։