Ինչու Արշակ սրբազանը չի մասնակցում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին

Ինչու Արշակ սրբազանը չի մասնակցում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին

Thu, 12 Mar 2026 16:09:36 +0400


Ինչպես հայտնի է մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի օրակարգում ընդգրկված են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող հարցեր: Քննարկման առարկա կդառնան նաև եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։ Ինչպես նաեւ Գերագույն հոգևոր խորհրդին է ներկայացվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2025 թ. գործունեության տեղեկագիրը, լսվելու է հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:

Մենք մի քանի հարցով հետաքրքրվեցինք` կապված Հոգեւոր խորհրդի ժողովի հետ: Նախ` մասնակցո՞ւմ է արդյոք այս նիստին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը, ով մի քանի օր առաջ ազատ արձակվեց կալանքից եւ նրա նկատմամբ որեւէ սահմանափակում դատարանը չի կիրառել, միայն վարչական վերահսկողություն է սահմանվել, որ չպետք է դուրս գա Վաղարշապատ խոշորացված համայնքի սահմաններից, իսկ Վեհարանը այդ սահմանների շրջանակներում է գտնվում: Նշանակում է` Արշակ արքեպիսկոպոսի` Ժողովին մասնակցելու որեւէ արգելք չկար: Սակայն նրա աթոռը թափուր էր Ժողովի լուսանկարում, ինչից հասկանալի է, որ Արշակ սրբազանը չի մասնակցում:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե քննարկե՞լ է արդյոք Ավստրիայի եպիսկոպոսաց ժողովից հետո Գերագույն հոգեւոր ժողովը Պոլսի պատրիարք Մաշալյանի նամակն` ուղղված Վեհափառին, որտեղ նա բարենորոգման առաջարկներ էր արել, այդ թվում` Գերագույն հոգևոր խորհուրդն արձակելու, նոր մարմին ձեւավորելու առաջարկ, այն հիմնավորմամբ, որ Խորհուրդը հեղինակազրկվել է, հարկավոր է նոր մարմին ձեւավորել` 12 ավագ եպիսկոպոսներից, որոնք «նեցուկ կլինեն Վեհափառ Հայրապետին»: Մեր աղբյուրներն ասացին, որ Հոգեւոր խորհրդի ժողովում Սահակ Մաշալյանի նամակը չի քննարկվել եւ դրան որեւէ անդրադարձ չի եղել, գոնե` մերձ աղբյուրներին նման բան հայտնի չէ:

Այսօր փաստաբան Ռուբեն Մելիքյանը հաղորդեց նաեւ Հոգեւոր խորհրդի ժողովը տապալելու նպատակով Քննչականը հիշել է այն ամոթալի վարույթը, որով մեղադրանք առաջադրվեց Վեհափառին եւ Խորհրդի անդամ եպիսկոպոսներին եւ որի հիմքով նրանց արգելվեց մեկնել Ավստրիա: Այս անգամ էլ հարցաքննության են հրավիրել Խորհրդի աշխարհիկ անդամներին` ժողովը տապալելու ակնհայտ մտադրությամբ:

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է «Մենք ապագայից ենք» կինոնկարի դերասանը

Մահացել է «Մենք ապագայից ենք» կինոնկարի դերասանը Fri, 23 Oct 2026 23:55:28 +0400 Մահացել է…

29 րոպե ago

Իսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության

Իսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության Fri, 23 Oct 2026 23:50:32 +0400 Իսրայելը…

34 րոպե ago

Քոչարյանների կալանքի երկարաձգում, Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրություններ․ Օրվա թոփ թեմաները

Քոչարյանների կալանքի երկարաձգում, Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրություններ․ Օրվա թոփ թեմաները Fri, 23 Oct 2026 23:45:49…

39 րոպե ago

Դարձել է Թրամփի կուսակցության խոշոր դոնորը

Դարձել է Թրամփի կուսակցության խոշոր դոնորը Fri, 23 Oct 2026 23:43:02 +0400 Իլոն Մասկը 445…

41 րոպե ago

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել Fri, 23 Oct 2026 23:37:57 +0400 Հունաստանի խորհրդարանը հավանություն…

46 րոպե ago

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները Fri, 23…

1 ժամ ago