Ասում է՝ վարչապետին  ճանապարհել են ծափահարությամբ․ վե՞րջ․․․

Ասում է՝ վարչապետին  ճանապարհել են ծափահարությամբ․ վե՞րջ․․․

Thu, 12 Mar 2026 16:45:30 +0400


Արայիկ Հարությունյանը մի գրառում է արել, որից եզրակացնում ես, որ այս մարդը դիվանագիտությունից ոչինչ չի հասկանում․
«Հայաստանի վարչապետին ճանապարհեցին ծափահարություններով․ ահա այսպես են ընդունում անկախ ու ինքնիշխան պետության ղեկավարին»:

Ինքնիշխանություն ու ծափահարություն՝ մի քիչ տարօրինակ համադրություն է։ Ծափահարությունը դիվանագիտական էթիկայի մաս է, ոչ թե անկախության չափման միավոր։ Եվրոպական խորհրդարանում ծափահարում են գրեթե բոլոր ելույթներից հետո՝ անկախ նրանից, թե տվյալ երկրի իշխանությունը որքան հաջող կամ անհաջող է իր երկրի ներսում։ Եթե ծափահարություններով չափենք անկախությունը, ապա աշխարհի ամենաանկախ միավորները բեմերն ու թատրոններն են։

Անկախ պետության չափանիշը դրսի ծափահարությունը չէ, այլ պետության վիճակը ներսում։ Իսկ ներսում գիտեք՝ ինչ վիճակ է։
Այս ամենին մի բան էլ ավելացնեմ․ հայկական մշակույթում ընդունված ավանդույթ է՝ ծափահարություններով, ծափողջյուններով ճանապարհել մեռածներին։ Կարելի է նաև հասկանալ փոխաբերական իմաստով՝ ծափահարություններով ճանապարհում են թոշակի գնացողին։ Երբ Արայիկ Հարությունյանն ասում է, որ «Հայաստանի վարչապետին ճանապարհեցին ծափահարություններով», հայաստանյան հանրությունը մտածելու երկու ընտրանք ունի՝ կամ ճանապարհում են այն աշխարհ, կամ թոշակի։ Ուրիշ այլընտրանք չկա։ Որովհետև ծափահարությունը դիվանագիտական ժեստ է և անկախության ու ինքնիշխանության հետ ոչ մի կապ չունի։ Գուցե վերջին հրաժեշտի ա՞զդ է։ Կամ գուցե եվրոպական թատրո՞ն․․․ Ամեն դեպքում աշխատակազմի ղեկավարը լավ կանի բառերի հետ զգույշ վարվել․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Դոմոդեդովո» օդանավակայանը փակ է

«Դոմոդեդովո» օդանավակայանը փակ է Sun, 05 Jul 2026 19:30:12 +0400 Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում օդանավերի ընդունման…

10 րոպե ago

Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան

Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան Sun, 05 Jul 2026 19:15:32 +0400 Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան, այս…

25 րոպե ago

ՀՀ Սահմանադրության «կրիյամանա կարման»

ՀՀ Սահմանադրության «կրիյամանա կարման» Sun, 05 Jul 2026 19:00:55 +0400 Հինդուիստական և բուդդայական կրոնա-փիլիսոփայական ուսմունքներում…

40 րոպե ago

Մահացու շոգ է․ԱՄՆ-ում տասնյակ զոհեր կան

Մահացու շոգ է․ԱՄՆ-ում տասնյակ զոհեր կան Sun, 05 Jul 2026 18:45:01 +0400 NBC-ն հաղորդում է,…

56 րոպե ago

Նախաձեռնել են սահմանադրական փոփոխություն՝ նախագահին փոխելու համար

Նախաձեռնել են սահմանադրական փոփոխություն՝ նախագահին փոխելու համար Sun, 05 Jul 2026 18:30:29 +0400 Հունգարիայի կառավարությունը…

1 ժամ ago

Ռազմածովային ուժերի ներ հրամանատար է նշանակվել

Ռազմածովային ուժերի ներ հրամանատար է նշանակվել Sun, 05 Jul 2026 18:00:21 +0400 Իրանում Իսլամական հեղափոխության…

2 ժամ ago