Նոր զարգացումներ՝ Աբովյանում տեղի ունեցած սպանության դեպքով

Նոր զարգացումներ՝ Աբովյանում տեղի ունեցած սպանության դեպքով

Thu, 12 Mar 2026 23:45:00 +0400


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյանում Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Ա.Ս.-ն և Բ.Ս.-ն Ս.Զ.-ի հետ ունենալով թշնամական հարաբերություններ՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում, իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը կատարելու նպատակով գնացել են այնտեղ:

Հասնելով դեպքի վայր՝ Բ.Ս.-ն նախապես կատարված դերաբաշխման համաձայն, հակառակ կողմի ուշադրությունն իր վրա գրավելու նպատակով մոտեցել է Ս.Զ.-ին և նրա հետ գտնվող Ս.Թ.-ին, իսկ այդ ընթացքում Ա.Ս.-ն գրպանից հանել է դանակը և առնվազն ութ անգամ հարվածել Ս.Զ.-ի կենսական կարևոր օրգանների՝ կրծքավանդակի և որովայնի հատվածին: Բ.Ս.-ն տեսնելով առաջին հարվածը՝ բռնել է տուժողի պարանոցից, քաշել հետ՝ չեզոքացնելով նրա դիմադրությունը և Ա.Ս.-ին հնարավորություն տալով անխոչընդոտ հարվածել Ս.Զ.-ին, գցել գետնին:

Այնուհետև, Ս.Զ.-ն ցանկանալով խուսափել հարվածներից, վազելով գնացել է կանգառի դիմացի հատված, իսկ Ա.Ս.-ն գնալով նրա հետևից՝ ևս չորս անգամ դանակով հարվածել է տուժողին և սպանել նրան:

Բացի այդ, եղբայրները կանգառի հետնամասից հափշտակել են տուժողի մոտից գետնին ընկած ատրճանակը և 5 փամփուշտը:

Ա.Ս.-ի և Բ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը) և 338-րդ հոդվածի 1-ին մասով (հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը):

Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առողջապահության փոխնախարար է նշանակվել

Առողջապահության փոխնախարար է նշանակվել Mon, 10 Aug 2026 13:53:41 +0400 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

28 րոպե ago

Հռոմի պապը կոչով դիմել է Ուկրաինային և Ռուսաստանին

Հռոմի պապը կոչով դիմել է Ուկրաինային և Ռուսաստանին Mon, 10 Aug 2026 13:30:49 +0400 Հռոմի…

51 րոպե ago

Համալսարանից որ դուրս ես մնացել, քեզ թոշակ տվե՞լ են․․․

Համալսարանից որ դուրս ես մնացել, քեզ թոշակ տվե՞լ են․․․ Mon, 10 Aug 2026 13:15:20 +0400…

1 ժամ ago

Վարդևանյանն ասաց՝ ինչպես ու երբ է որոշվել, որ ինքն է ստանձնելու փոխխոսնակի պաշտոնը

Վարդևանյանն ասաց՝ ինչպես ու երբ է որոշվել, որ ինքն է ստանձնելու փոխխոսնակի պաշտոնը Mon, 10…

1 ժամ ago

Իրանի առաջնորդը մահացել է․ աղբյուր

Իրանի առաջնորդը մահացել է․ աղբյուր Mon, 10 Aug 2026 13:00:08 +0400 Բրիտանացի քաղաքական ակտիվիստ և…

1 ժամ ago

Ինչ է 500 հազար դոլարը․ Ղազարյանը՝ 25 արաբական ձիու մասին

Ինչ է 500 հազար դոլարը․ Ղազարյանը՝ 25 արաբական ձիու մասին Mon, 10 Aug 2026 12:58:03…

1 ժամ ago