Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Sun, 22 Nov 2026 09:00:25 +0400
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 22-ին, 23-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 22-ին և 25-ին շրջանների զգալի մասում, 23-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 22-ին և 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ին նույնքան կնվազի 3-5 աստիճանով։
Եղանակը ՀՀ մարզերում
Երևան քաղաքի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.5°C (1995թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.0°C (1973թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.3°C