Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել
Sat, 21 Nov 2026 23:44:40 +0400
Հայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը պտտաձող և զուգափայտեր վարժություններից ոսկե մեդալներ է նվաճել։ Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
«Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում Հայաստանի պատանիների հավաքականի ներկայացուցիչ Գրիշա Սարգսյանը պտտաձող մարզագործիքի վարժությունում, զուգափայտեր մարզագործիքի վարժությունում դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։