Մեր ուզածը մեկ բան է.  ձևավորել նոր իշխանություն, որը Ալիևին շնորհակալություն ասելու փոխարեն՝ արժանապատիվ կբանակցի

Մեր ուզածը մեկ բան է.  ձևավորել նոր իշխանություն, որը Ալիևին շնորհակալություն ասելու փոխարեն՝ արժանապատիվ կբանակցի

Thu, 12 Mar 2026 20:15:00 +0400


ՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց։ Ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում։ Ստիպված պատասխանում եմ։

Ինչ մեղադրանք էլ հնչեցվի ընդդիմադիր որևէ ուժի կամ լիդերի հասցեին, նրանցից որևէ մեկը.

1. Արցախ չի հանձնել
2. Ադրբեջանական զորքը Ջերմուկի գլխին և Հայաստանի տարածքներ չի թողել
3. Հինգ հազար զոհ չի տվել, մի ամբողջ սերունդ չի զոհաբերել
4. Իրար դեմ չի թշնամացրել մի ամբողջ ժողովուրդ
5. Թուրքերի պատվերով չի կազմակերպել հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու դեմ
6. Հազարավոր հայ տղերքի սպանած Ալիևին չի ասել շնորհակալություն։
7. Մեր քաղաքներն ու գյուղերը ոչնչացնող Ալիևին, Ամարասն ու Գանձասարը գոմ սարքող Ալիևին՝ չի ասել շնորհակալություն։
8. Էնվեր Փաշայի հոգին փառավորող էրդողանի իշխանությունից նախընտրական աջակցություն չի ստացել
9. 300 հազար ադրբեջանցիների « վերադարձ» Հայաստան չի խոստացել
10. ….Այս իշխանության մնացած ձեռքբերումների թվարկումը թողում են Ռ. Ռուբինյանին։

Մեր ուզածը մեկ բան է. ձևավորել նոր իշխանություն, որը Ալիևին շնորհակալություն ասելու փոխարեն՝ արժանապատիվ կբանակցի բարդ խնդիրները խաղաղ լուծելու համար՝ երաշխավորված խաղաղություն ստանալու համար։
Մեր ուզածը Թուրքիայի հետ և բոլոր հարևանների հետ հարաբերությունների արժանապատիվ կարգավորումն ու փոխշահավետ առաջընթացն է։

Մեր ուզածը՝ այո, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Բելառուսի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի և բոլոր բոլորի հետ, ովքեր մեզ բարեկամ են համարում փոխշահավետ, երկարաժամկետ-խորքային համագործակցությունն է, որի արդյուքնում մեր երկիրը կունենա երաշխավորված խաղաղություն և մեր ժողովուրդը կունենա բարեկեցիկ կյանք։

Դիմում եմ Ռ. Ռուբինյանին. Քո պոռթկման պատճառը հասկանալի է. վերջին սոցհարցման թվերն ու ձեր հանդեպ հանրային տրամադրություններն են ստիպել քեզ այդ տեքստը արտաբերել։ Բայց ուղիղ հարց ունեմ. Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենալն է ամոթ, թե՞ քեզ սպանած-մորթած, քո քաղաքներն ու գյուղերը ավերած Ալիևին օր ու մեջ շնորհակալություն ասելը։ Շնորհակալություն ի՞նչի համար։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են Wed, 08 Apr 2026…

52 րոպե ago

Ֆիլմեր, որոնք արժե դիտել

Ֆիլմեր, որոնք արժե դիտել Wed, 08 Apr 2026 00:30:05 +0400 Ամերիկյան արտադրության Powder կինոնկարն էկրան…

59 րոպե ago

Իրանի քաղաքացիները կրքծով են պաշտպանում հայրենիքը․ այնտեղ են, որտեղ ԱՄՆ-ն կհարվածի

Իրանի քաղաքացիները կրքծով են պաշտպանում հայրենիքը․ այնտեղ են, որտեղ ԱՄՆ-ն կհարվածի Wed, 08 Apr 2026…

1 ժամ ago

Զանգում է անընդհատ՝ չեմ պատասխանում․ ու՞մ նկատի ունի Թրամփը

Զանգում է անընդհատ՝ չեմ պատասխանում․ ու՞մ նկատի ունի Թրամփը Wed, 08 Apr 2026 00:00:19 +0400…

1 ժամ ago

Կրակել է համագյուղացու ուղղությամբ․ կա զոհ

Կրակել է համագյուղացու ուղղությամբ․ կա զոհ Tue, 07 Apr 2026 23:45:00 +0400 Ապրիլի 7-ին՝ ժամը…

2 ժամ ago

Ամերիկացիներին խորհուրդ են տվել մնալ թաքստոցներում

Ամերիկացիներին խորհուրդ են տվել մնալ թաքստոցներում Tue, 07 Apr 2026 23:30:28 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

2 ժամ ago