Փողոցային պայքարի մեկնարկը տրվելու է մարտի 13-ին

Փողոցային պայքարի մեկնարկը տրվելու է մարտի 13-ին

Thu, 12 Mar 2026 21:15:26 +0400


Վաղը` մարտի 13-ին, ժամը 15-ին Հակակոռուպցիոն դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը: «Մեր ձեւով» շարժումը որոշել է օգտագործել այս առիթը եւ Երեւանում առավոտից մի շարք ակցիաներ իրականացնել, իսկ կեսօրից հետո մեծ բազմություն հավաքել դատարանի մոտ` Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում: Սա նաեւ, ըստ ամենայնի, փողոցային պայքարի մեկնարկ տալու փորձ կլինի, որովհետեւ ընդդիմությունը հասկանում է, որ ընտրություններից առաջ հարկավոր է փողոցն ակտիվացնել: Որովհետեւ ակտիվ փողոցը նաեւ ակտիվ հասարակություն է նշանակում եւ ընտրությունների ակտիվ մասնակցություն, իսկ ընդդիմության միակ հույսն այն է, որ հնարավորինս շատ մարդ գնա ընտրության: Անգամ հաշվարկներ կան, որ եթե հունիսի 7-ին մեկուկես միլիոնի չափ մարդ մասնակցի ընտրություններին, ՔՊ-ի վերընտրվելու շանսերը կտրուկ փոքրանում են: Ակտիվ փողոցը նաեւ նշանակում է, որ երկրում կա դժգոհություն եւ մարդիկ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ: Ակտիվ փողոցը նաեւ ազդակ է` ուղղված միջազգային հանրությանը, որ Փաշինյանն ու իր թիմը չեն վայելում հայ հասարակության մեծամասնության համակրանքը եւ անկախ օտար ուժերի աջակցությունից` ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ով պետք է լինի հաջորդ իշխանությունը երկրում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի

Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի Thu, 12 Mar 2026 22:50:40 +0400 Latest…

7 րոպե ago

Դու չես կարող քո իշխանությունը պահելու համար մեզ կտրել մեր արմատներից, մեր պատմությունից

Դու չես կարող քո իշխանությունը պահելու համար մեզ կտրել մեր արմատներից, մեր պատմությունից Thu, 12…

12 րոպե ago

Ոչ ոք արցախցիներից բացի իրավունք չունի տնօրինելու նրանց իրավունքները

Ոչ ոք արցախցիներից բացի իրավունք չունի տնօրինելու նրանց իրավունքները Thu, 12 Mar 2026 22:30:45 +0400…

27 րոպե ago

Ցավալի ու վերջնական որոշում

Ցավալի ու վերջնական որոշում Thu, 12 Mar 2026 22:15:00 +0400 Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին…

43 րոպե ago

Ռազմավարական պաշարներից նավթ են հանել շուկա

Ռազմավարական պաշարներից նավթ են հանել շուկա Thu, 12 Mar 2026 22:00:00 +0400 Միացյալ Նահանգները 172…

58 րոպե ago

Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների համար որոշում է կայացվել

Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների համար որոշում է կայացվել Thu, 12 Mar 2026 21:45:00 +0400…

1 ժամ ago