Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Փողոցային պայքարի մեկնարկը տրվելու է մարտի 13-ին

Փողոցային պայքարի մեկնարկը տրվելու է մարտի 13-ին

Thu, 12 Mar 2026 21:15:26 +0400


Վաղը` մարտի 13-ին, ժամը 15-ին Հակակոռուպցիոն դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը: «Մեր ձեւով» շարժումը որոշել է օգտագործել այս առիթը եւ Երեւանում առավոտից մի շարք ակցիաներ իրականացնել, իսկ կեսօրից հետո մեծ բազմություն հավաքել դատարանի մոտ` Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում: Սա նաեւ, ըստ ամենայնի, փողոցային պայքարի մեկնարկ տալու փորձ կլինի, որովհետեւ ընդդիմությունը հասկանում է, որ ընտրություններից առաջ հարկավոր է փողոցն ակտիվացնել: Որովհետեւ ակտիվ փողոցը նաեւ ակտիվ հասարակություն է նշանակում եւ ընտրությունների ակտիվ մասնակցություն, իսկ ընդդիմության միակ հույսն այն է, որ հնարավորինս շատ մարդ գնա ընտրության: Անգամ հաշվարկներ կան, որ եթե հունիսի 7-ին մեկուկես միլիոնի չափ մարդ մասնակցի ընտրություններին, ՔՊ-ի վերընտրվելու շանսերը կտրուկ փոքրանում են: Ակտիվ փողոցը նաեւ նշանակում է, որ երկրում կա դժգոհություն եւ մարդիկ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ: Ակտիվ փողոցը նաեւ ազդակ է` ուղղված միջազգային հանրությանը, որ Փաշինյանն ու իր թիմը չեն վայելում հայ հասարակության մեծամասնության համակրանքը եւ անկախ օտար ուժերի աջակցությունից` ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ով պետք է լինի հաջորդ իշխանությունը երկրում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Իմ խորհուրդն է՝ չկատարել ընտրություն որեւէ վերջնագրի ճնշման ներքո՝ լինի Մոսկվայից, թե մեկ այլ տեղից

«Հրապարակ». Իմ խորհուրդն է՝ չկատարել ընտրություն որեւէ վերջնագրի ճնշման ներքո՝ լինի Մոսկվայից, թե մեկ այլ …