Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Ռուսական բանակը նոր թիրախներ է խոցել․ ՊՆ-ի հայտարարությունը

Ռուսական բանակը նոր թիրախներ է խոցել․ ՊՆ-ի հայտարարությունը

Sun, 23 Aug 2026 15:30:07 +0400


Ռուսաստանի ԶՈւ-ն օրվա ընթացքում շարունակել է հարվածներ հասցնել այն նավահանգիստներին և ծովային նավերին, որոնք ներգրավված են Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռների մատակարարման մեջ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ ​

«Անօդաչու թռչող սարքերով հասցված հարվածների հետևանքով Օդեսայի մարզի «Հարավային» նավահանգստում խոցվել է վառելիքաքսուքային նյութերով լցված հինգ պահեստարան և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք օգտագործվում էին ռազմական նշանակության բեռների բեռնաթափման և պահպանման համար»,-նշված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայում ևս մեկ անձ է ձերբակալվել Ալիևին «վիրավորելու» համար

Թուրքիայում ևս մեկ անձ է ձերբակալվել Ալիևին «վիրավորելու» համար Wed, 28 Oct 2026 14:00:16 +0400 …