Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Արտակարգ․ քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը

Արտակարգ․ քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը

Sun, 23 Aug 2026 15:45:15 +0400


Օգոստոսի 22-ին՝ ժամը 21։29-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գոշ բնակավայրի Մխիթար Գոշ փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է Գետիկ գետը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված։

Փրկարարները պարանի և պատգարակի օգնությամբ քաղաքացուն դուրս են բերել գետափնյա հատվածից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ահազանգ. Ոստիկանությունում քաղաքացացուն խոշտանգել են. 18+

Ահազանգ. Ոստիկանությունում քաղաքացացուն խոշտանգել են. 18+ Mon, 07 Sep 2026 17:32:00 +0400 Փաստաբան Աշոտ Սիմոնյանը …