Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը

Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը

Sun, 11 Oct 2026 21:15:07 +0400


Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06։35-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը։ Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ այն դուրս են բերել գետից և մոտեցրել ավտոքարշակին․ տուժածը հոսպիտալացվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արտակարգ․ քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը

Արտակարգ․ քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը Sun, 23 Aug 2026 15:45:15 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով