Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Իրանն ասել է, թե որ երկրներին կհարվածի

Իրանն ասել է, թե որ երկրներին կհարվածի

Sun, 23 Aug 2026 18:00:36 +0400


Իրանը հարվածներ կհասցնի հարևան երկրների շահերին, եթե նրանք միանան ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ տնտեսական գործողությանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է IRIB-ը, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին։ Նա այդ գործողությունն անվանել էր «աննախադեպ մասշտաբների մեկուսացում» և դաշնակիցներին կոչ էր արել միանալ Վաշինգտոնին։

«Եթե Իրանին շրջապատող երկրները միանան ԱՄՆ-ին՝ Թեհրանի դեմ նրա տնտեսական պատերազմում, մենք հարված կհասցնենք նրանց շահերին»,- ասել է Ռեզային։

Նա նշել է, որ այդ դեպքում նավթի ոչ մի կաթիլ դուրս չի գա Պարսից ծոցից, և Թեհրանը հարվածներ կհասցնի Պարսից ծոցից նավթի արտահանման մյուս ուղիներին։

Ռեզային նաև զգուշացրել է, որ Իրանը լիովին պատրաստ է գրոհել ամերիկյան նավթային և այլ ընկերությունները Մերձավոր Արևելքում։

Թրամփն իր հերթին դարձյալ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը դիտարկում է որպես ԱՄՆ տարածք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել

Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել Fri, 11 Sep 2026 23:30:58 +0400 «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով