Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել․ Իրանի Հանրապետություն

30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել․ Իրանի Հանրապետություն

Sun, 11 Oct 2026 21:30:18 +0400


Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները ստիպված են եղել լքել Իրաքը՝ իրանական զինված ուժերից կրած պարտությունից հետո։ Այդ մասին գեներալ-մայորը հայտնել է կիրակի օրը տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ Թեհրանը չի պատրաստվում հրաժարվել դիվանագիտությունից, սակայն նաև մտադիր չէ վերադառնալ նախկին դիվանագիտական նորմերին, տեղեկացնում է Mehr-ը։

Ըստ Ռեզայիի, Միացյալ Նահանգները նվաստացուցիչ պարտություն է կրել Իրանի հետ դիմակայությունում։ Նա նաև հայտարարել է, որ անցյալում շատ տերություններ, որոնք հզորությամբ գերազանցում էին ԱՄՆ-ին, փորձել են նվաճել Իրանը, սակայն ի վերջո անհետացել են պատմության թատերաբեմից։

Ռեզային պնդում է, որ ավելի քան 30 միլիոն իրանցի արդեն գրանցվել է «Ջանֆադա» («Զոհաբերություն հանուն Իրանի») արշավում։ Ըստ նրա, մասնակիցները պատրաստ են զենք վերցնել ամերիկյան ագրեսիայի դեպքում։

Միևնույն ժամանակ, իրանական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչը ընդգծել է, որ երկիրը չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել դիվանագիտական շփումներից։ Սակայն, ինչպես հայտարարել է Ռեզային, Թեհրանը չի վերադառնա դիվանագիտական հարաբերությունների նախկին մոդելին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիեւը հրապարակայնացնում է Փաշինյանի նկատմամբ ունեցած իր գերիշխանությունը

Ալիեւը հրապարակայնացնում է Փաշինյանի նկատմամբ ունեցած իր գերիշխանությունը Sat, 10 Oct 2026 18:45:44 +0400 Ադրբեջանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով