Չորեքշաբթի , 22 Հուլիսի 2026

Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր

Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր

Wed, 22 Jul 2026 09:30:17 +0400


Երևանի հյուրանոցներից մեկում սպանված օտարերկրացին Ինդոնեզիայի քաղաքացի էր, Sputnik Արմենիայի տվյալներով՝ հանցագործության մեջ մեղադրվում են նրա համերկրացիները։

Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Նորք–Մարաշ վարչական շրջանի «Ռէժինէ» հյուրանոցային համալիրում օտարերկրացու դի է հայտնաբերվել` ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված։

Նշենք, որ սպանվածը 24 տարեկան Վալենտ Տամբուտոն էր, նա ՏՏ մասնագետ էր։

Հայաստանի քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քննության շրջանակում 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «սպանություն մի խումբ անձանց կողմից» հոդվածով։

«Նրանցից 3-ը կալանավորվել են, 1-ը` ձերբակալվել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- տեղեկացրին ՔԿ-ից։

Sputnik Արմենիայի տվյալներով՝ բոլորը Ինդոնեզիայի քաղաքացիներ են։

Սպանվածի եղբայրը՝ Առնոլդ Տամբուտոն, ԶԼՄ-ներին հայտնել է, որ վարկածներից մեկի համաձայն` սպանության շարժառիթը կապված է ֆինանսական հարցի հետ․ ենթադրյալ հանցագործները պարտքով փող էին վերցրել սպանվածից։ Բացի այդ, տեղեկություններ կան, որ նույն անձինք փորձել են երիտասարդին ներքաշել հանցավոր սխեմայի մեջ, սակայն նա հրաժարվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից

Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից Wed, 22 Apr 2026 18:07:50 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով