Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Այլընտրանք չունենալով 2321 ընտրող գնացել է ընտրության՝ ՔՊ-ին մերժելու համար

Այլընտրանք չունենալով 2321 ընտրող գնացել է ընտրության՝ ՔՊ-ին մերժելու համար

Mon, 26 Oct 2026 20:45:23 +0400


Կիրակի օրը Հայաստանի 21 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Հատկանշական է, որ համյանքներից հինգում ընտրողներն այլընտրանք չունեին։ Խոսքը Արմավիր, Վարդենիս, Ախուրյան, Վայք և Գառնի համայնքների մասին է, որոնցում ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընդդիմադիր ուժեր այս համայնքներում ՔՊ-ի հետ ընտրապայքարի մեջ չմտան՝ ապահովելով իշխող ուժի միանձնյա ավագանու ձեւավորումն ու համայնքի կառավարումը։ Ինչպես կանխատեսվում էր, այս համայնքներում ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշ է գրանցվել։

Մասնավորապես Արմավիր համայնքում ընտրելու իրավունք ունեցող 37.961 անձից մասնակցել է 36.73%-ը կամ 13.942 անձ, որից 479-ը կամ 3.43%-ը ընտրատեղամաս է եկել Քաղպայմանագրին դեմ քվեարկելու համար։

Վարդեիս համայնքում 24.587 ընտրողից ընտրություններին մասնակցել է 10.162 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 41.33%-ը, իսկ նրանց 5.68 %-ը կամ 578 ընտրող դեմ է քվեարկել։

Ախուրյան համայնքում ընտրատեղամաս է գնացել ընտրելու իրավունք ունեցող 24.943 ընտրողից 47.06%-ը կամ 11.737 քաղաքացի։ ՔՊ-ն ստացել է 10 840 ձայն կամ քվեների 92.4%-ը։ Այսինքն 897 անձ ընտրատեղամաս է գնացել սոսկ դեմ քվեարկելու։

Վայք համայնքում ընտրությանը մասնակցել է ընտրողների 52.39%-ը կամ 4355 քաղաքացի, որից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 4186 ձայն կամ քվեների 96.1%-ը։ Այս համայնքում ՔՊ-ին ոչ ասելով իրենց դիրքորոշումն են արտահայտել 169 քաղաքացի։

Իսկ Գառնի համայնքում ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 37.19%-ը կամ 3433 քաղաքացի, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը: 198 ընտրող իշխող ուժին դեմ է քվեարկել։

Եթե ընտրությանը չմասնակցած քաղաքացիների պարագայում հայտնի չէ եւ հնարավոր էլ չի պարզել նրանց դիրքորոշումը, ապա այլընտրանք չունենալով 2321 ընտրող ընտրատեղամաս է գնացել իշխանությանը մերժելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս»

Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս» Mon, 26 Oct 2026 14:38:28 +0400 Սա առաջին փուլն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով