Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին

Thu, 05 Nov 2026 21:30:03 +0400


Եվրահանձնաժողովի զեկույցը ամենեւին էլ խիստ չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Այն կլիներ խիստ, եթե հիմնվեր բացառապես փաստերի վրա։ Սակայն այն խիստ է միայն հեղինակների համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա ասել է, որ անընդունելի է եվրահանձնակատարների պահանջը՝ ազատ արձակելու նրանց, ովքեր բռնի գործողություններ են կատարել։ Նա ափսոսանք է հայտնել, որ զեկույցի հեղինակները չեն կարողացել որեւէ քննադատական դիտարկում կատարել՝ հիմնված բացառապես փաստերի վրա։ Կոբախիձեն ընդգծել է, որ հանգամանքները, որոնք ներկայացված են զեկույցում, հերթական անգամ ցույց են տալիս, թե ինչ ողբալի վիճակում են գտնվում եվրաբյուրոկրատները։ Նա նաեւ ասել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը ընդունվել է Վրաստանի կողմից, չի չեղարկվի, ինչպես պահանջում են Բրյուսելում։Նշենք, որ Բրյուսելում հրապարակել են զեկույց, որում արձանագրվել է, որ Վրաստանն արդեն երրորդ տարին է ԵՄ առաջ ստանձնած հանձնառությունների հետընթաց է արձանագրում։ Զեկույցում նաեւ կոչ է արվել ազատ արձակել անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչներին, լրագրողներին եւ ակտիվիստներին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոբախիձեն ՄԱԿ-ի գագաթնաժողովում ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

Կոբախիձեն ՄԱԿ-ի գագաթնաժողովում ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը Tue, 22 Sep 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով