Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Թրամփին ասացի մեր ցանկության մասին․ Կոբախիձեն փակագծեր է բացել

Թրամփին ասացի մեր ցանկության մասին․ Կոբախիձեն փակագծեր է բացել

Sun, 27 Sep 2026 14:00:16 +0400


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող պետությունների ղեկավարների պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Վրաստանի վարչապետը այս շաբաթ մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։

«Ես հնարավորություն ունեցա խոսելու և՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, և՛ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Մեր զրույցի ընթացքում ես համառոտ նշեցի մեր ցանկության մասին՝ վերականգնել մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը, որը մեծապես կախված է հենց Միացյալ Նահանգներից։ Մենք քայլ ենք արել այս ուղղությամբ և սպասում ենք փոխադարձ քայլերի», – լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը չի բացահայտել Թրամփի պատասխանը՝ ընդգծելով, որ կարճատև զրույցը դրական է եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեծ խաղն ու փոքր վարպետները

Մեծ խաղն ու փոքր վարպետները Tue, 20 Oct 2026 18:15:38 +0400 ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով