Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Դեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին

Դեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին

Thu, 05 Nov 2026 21:23:18 +0400


Դեմոկրատների հաղթանակը կարող է բարդացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հարյուրավոր միլիարդավոր դոլարների պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը։ Այս մասին հայտնում են TD Cowen վերլուծական ընկերության փորձագետները։

Խոսքը, մասնավորապես, մինչև 175 միլիարդ դոլար գնահատվող «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի և «Ոսկե նավատորմի» ստեղծման մասին է։ Վերջինս նախատեսում է 280-300 մարդատար և անօդաչու նավերի խմբավորման ձևավորում, որի ստեղծումը մինչև 2056 թվականը կարող է արժենալ շուրջ 275 միլիարդ դոլար։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ հանրապետականները կորցրել են նաև 1,5 տրիլիոն դոլար արժողությամբ պաշտպանական բյուջեն պարզ մեծամասնությամբ ընդունելու հնարավորությունը։

Բացի այդ, ընտրությունների արդյունքները կարող են արագացնել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ իրականացրած ռազմական գործողության վերաբերյալ Կոնգրեսի հետաքննությունները և մեծացնել ճնշումը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի նկատմամբ։

Ավելի վաղ երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ չէին բացառել Հեգսեթի իմպիչմենթի հնարավորությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով