Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս

«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս

Sat, 14 Nov 2026 08:10:04 +0400


Հայկական ապրանքների արտահանումների արգելքից մեծապես տուժելու են նաեւ խաղողագործները։ Մի շարք խաղողագործներից ահազանգ ենք ստացել, որ մթերումների գումարները մասնավոր ընկերությունները չեն վճարում կամ չնչին փող են տալիս՝ ասելով, թե գումարի 80 տոկոսը կստանան այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախարարության` խաղողի մթերման համար սահմանված սուբսիդիան ստանան։ Մինչդեռ նախորդ տարիներին գոնե գումարի կեսը տալիս էին անմիջապես, մյուս կեսը` որոշ ժամանակ անց։ Ե՞րբ է նախարարությունը սուբսիդիան տրամադրելու մասնավորին․ մեր հարցին էկոնոմիկայի նախարարությունից պատասխանեցին, որ խաղողի համար հատուկ ծրագիր չունեն։ Մեր տեղեկություններով, նախարարությունը սուբսիդավորում է կոնյակի համար, հետեւաբար՝ խաղողագործները պետք է այնքան սպասեն, որ մասնավորն իրենց խաղողից կոնյակ ստանա, դա արտահանի, ապա արտահանման ծավալ ներկայացնի նախարարությանը, որ սուբսիդիա ստանան։ Իսկ կկարողանա՞ն արդյոք արտահանել` դժվար է ասել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

«Հրապարակ»․ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Sat, 14 Nov 2026 08:00:17 +0400 Հայաստանում գինու շաբաթվա օրեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով