Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա

Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա

Wed, 28 Oct 2026 14:30:46 +0400


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա` մասնակցելու այդ երկրում կայանալիք COP31 առաջնորդների գագաթնաժողովին։ Մակրոնն էլ շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ։

Կողմերն անդրադարձել են նաև Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացին։ Էրդողանն ընդգծել է, որ նոր գլխավոր քարտուղարը պետք է ունենա ՄԱԿ-ը որպես բազմակողմանիության կենտրոն վերականգնելու և անհրաժեշտ բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնելու տեսլական, հաղորդում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիան չի գնա զիջումների․ հայտարարություն

Թուրքիան չի գնա զիջումների․ հայտարարություն Wed, 28 Oct 2026 12:30:40 +0400 Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով