Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

Բարձրաձայն ծիծաղում եմ

Բարձրաձայն ծիծաղում եմ

Wed, 28 Oct 2026 14:46:34 +0400


Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում կարող է հայտնվել Եվրամիության անդամ երկրների շարքում, սակայն դա կախված կլինի նրա հետագա զարգացումից։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ «Իմ տեսլականն այն է, որ 30 տարի անց Եվրամիությունը կունենա շուրջ 40 անդամ պետություն», — ասել է Ստուբը։ Նրա խոսքով՝ այնպիսի երկրների անդամակցությունը, ինչպիսիք են Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան այդ երկրները։
Իսկ ինչո՞ւ ոչ` 50 կամ 80 տարի անց։ Եվ ընդհանրապես, արդյո՞ք ԵՄ-ն ֆիզիկապես գոյություն կունենա 30 տարի անց։ Անձամբ ես խիստ կասկածում եմ դրանում եւ ոչ միայն ես:

Ըստ էության, մեզ քաղաքավարի մերժում են և հերթական անգամ փլուզվում են եվրոպական այն պատրանքները, որոնցով ապրում էին հայաստանցիներից ոմանք՝ լայն բացած աչքերով և իրականության զգացողությունը կորցրած, անկեղծորեն հավատալով, թե Հայաստանը շուտով կդառնա Եվրամիության անդամ։

Այս պարագայում շատ հետաքրքիր կլինի լսել, այսպես կոչված, «եվրահայերին», որոնք ճղում էին իրենց Հայաստանի` ԵՄ -ում մոտալուտ անդամակցության մասին։

Եվս մեկ հիշեցում․ եթե ԵՄ անդամակցությունը մեզ հնարավոր է երբևէ իսկապես սպասվում է՝ 30 տարի անց կամ ավելի ուշ, ապա Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կարող է իրականություն դառնալ արդեն ընդամենը մի քանի ամսից։

Իրականում, Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու այս ամբողջ կեղծ ներկայացումը ոչ միայն կունենա տնտեսական հսկայական հետևանքներ Հայաստանի համար, այլև ուղղակի սպառնալիքներ կստեղծի Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական կայունության համար՝ երկիրը գցելով թուրք-ադրբեջանական տանդեմից լիակատար կախվածության մեջ։
Իսկ եթե սա ձեզ չի անհանգստացնում, ապա շտապում եմ շնորհավորել ձեզ․ դուք պարզապես Փաշինյանի քարոզչության տակ մնացած մարդ եք։

Արման Աբովյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքուն էլի պնդումներ ունի Հայաստանի հետ կապված

Բաքուն էլի պնդումներ ունի Հայաստանի հետ կապված Wed, 18 Nov 2026 15:36:24 +0400 Բաքուն պնդում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով