Ալիևը չի մեկնի Թուրքիա․ դեմա՞րշ է
Thu, 29 Oct 2026 17:30:53 +0400

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին՝ խիտ գրաֆիկի պատճառով։
Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ երկիրը կներկայացնի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Report-ը գրում է, որ հոկտեմբերի 30-ին Ալիևը Բաքվում կպարգևատրի ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին։
Ավելի վաղ, ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներն ակնարկել էին, որ Ալիևն իրականում Թուրքիա չի մեկնում այդ երկրի հետ վերջին շրջանում լարված հարաբերությունների ֆոնին, որոշակի դեմարշ արտահայտելով Անկարային։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր