Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Ինչու է մեկնել Թուրքիա

Ինչու է մեկնել Թուրքիա

Tue, 10 Nov 2026 12:23:44 +0400


Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նոյեմբերի 10–12–ը գործուղվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք։

Սինանյանի հետ Թուրքիա է մեկնում նաև հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը և ինտեգրման բաժնի պետ Նարինե Կյուրեղյանը։

Որոշման մեջ նշվում է, որ Ստամբուլում նրանք հանդիպելու են հայ համայնքների ներկայացուցիչների, կրթական և մշակութային կենտրոնների, հայկական կազմակերպությունների, ինչպես նաև հայազգի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ և քննարկելու են առկա կապերն ամրապնդելու և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։

Գործուղուման հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ 2026 թ. պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հայաստան–Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեր ուսանողներին Թուրքիա եք ուղարկում, որ ի՞նչ սովորեն․․․

Մեր ուսանողներին Թուրքիա եք ուղարկում, որ ի՞նչ սովորեն․․․ Sat, 17 Oct 2026 14:45:00 +0400 Վահագն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով