Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել

«Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել

Thu, 12 Nov 2026 08:15:58 +0400


«Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա» դիլեմայի առաջ կանգնած եւ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP31 համաժողովին մասնակցելու համար Թուրքիա մեկնելու օգտին ընտրություն կատարած Նիկոլ Վովաեւիչին երեկ Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել․ օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը: Հոկտեմբերին Երեւանում անցկացված ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովին Թուրքիան ներկայացնում էր գյուղատնտեսության նախարարը։ Էրդողանն ու արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հայաստան չէին ժամանել, Փաշինյանն իր պետության իմիջը բարձր պահելու համար, փոխանակ համարժեք վերաբերմունքի արժանացներ թուրքերին, ճիշտ հակառակը՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը ցուցադրաբար բոյկոտեց ու մեկնեց Թուրքիա։ Ռեջեփ Էրդողանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ էլ ներկա է գտնվել Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալըննը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են

«Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են Fri, 13 Nov 2026 08:05:23 +0400 Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով