Ինչ է ակնկալում Իրանը Միացյալ Նահանգներից

Ինչ է ակնկալում Իրանը Միացյալ Նահանգներից

Thu, 12 Mar 2026 23:00:00 +0400


Իրանը պնդում է, որ անվտանգության հստակ երաշխիքներ ստանա հրադադարի համաձայնագրի հնարավոր բանակցություններում։ Այս մասին հայտնել է Bloomberg պարբերականն իր դիվանագիտական իրազեկ աղբյուրներին հղում տալով։ Համաձայն հաղորդման, ի պատասխան իրավիճակի դե-էսկալացիայի կոչերի՝ Թեհրանը հայտարարել է, որ դիտարկում է տեղի ունեցողը որպես պաշտպանություն ԱՄՆ եւ Իսրայելի գործողություններից եւ պատրաստ չէ համաձայնել հրադադարին՝ առանց կոնկրետ միջազգային երաշխիքների։ Պարբերականը հայտնում է, որ իրանական կողմն ընդգծում է, որ ցանկացած համաձայնագիր պետք է պարունակի հանձնառություն առ այն, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն վերսկսի ռազմական գործողությունները եւ չեն օգտվի ընդմիջումից՝ վերազինման կամ նոր հարձակման պատրաստվելու համար։ Բացի այդ, Թեհրանը կարծում է, որ անհրաժեշտ է ամրապնդել նման երաշխիքներն ապագա դիվանագիտական պայմանավորվածություններում, որպեսզի բացառի էսկալացիայի կրկնությունը՝ մարտական գործողությունների դադարեցումից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար

Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար Thu, 12 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով