Զրկել այդ իրավունքից

Զրկել այդ իրավունքից

Fri, 13 Mar 2026 09:00:00 +0400


Չկա օր, որ պետության առաջին դեմքը որեւէ խնդրահարույց, սադրիչ հայտարարություն չանի, որով հայի ազգային արժանապատվությունն է ոտնահարում, արցախցիների շահերին, մեր պետությանն անդառնալի վնասներ հասցնում: Նրա հայտարարություններն ինչ-որ պահից այլեւս հայկական պետության եւ հայ ժողովրդի շահերը չեն արտահայտում․ ում շահերն ասես արտահայտում են` ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Ուկրաինայի, Վրաստանի, մեր հարեւան Ադրբեջանի ու Թուրքիայի, բայց ո՛չ Հայաստանի: Նա երկրի ներսում անթիվ-անհամար թշնամիներ է վաստակել, իսկ երկրից դուրս բարեկամներ է փնտրում` իր վերարտադրության հույսը կապելով օտարների հետ, որոնց աջակցությամբ փորձելու է իրեն պարտադրել ՀՀ հասարակությանը, որ հետագա հինգ տարիների ընթացքում էլ շարունակի հակահայկական հայտարարություններ անել, ի վնաս Հայաստանի շահերի գործել ու կրկին քողարկվել «ես լեգիտիմ ընտրված իշխանություն եմ» արտահայտության տակ: Չէ՞ որ այս արտահայտությամբ է հիմնավորում «Արցախն Ադրբեջանի մաս է կազմում», «արցախցիները չպետք է վերադառնան իրենց հայրենիք» ասելու իր իրավունքը: Նաեւ ցեղասպանության եւ Արցախի մասին խոսող Ցեղասպանության թանգարանի տնօրենին է ազատում աշխատանքից, թե «Հայաստանում չի կարող երկու արտաքին քաղաքականություն լինել», ինչը բացահայտորեն նշանակում է, որ ընտրվելուց հետո փակելու է այդ թանգարանը, հողին է հավասարեցնելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, արգելելու է ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումները, «Արցախ» անունը հիշատակողներին բացահայտորեն պատժելու է, մեր պատմությունից ջնջելու է արցախյան հաղթանակի, պատերազմների, Արեւմտյան Հայաստանի մասին հիշատակումները: Եվ ամեն անգամ, երբ դուք փորձելու եք առարկել, ասելու է` ես լեգիտիմ իշխանություն եմ, իրավունք ունեմ դա անելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արշակ սրբազանը կկալանավորվի՞. դատախազի միջնորդությունը

Արշակ սրբազանը կկալանավորվի՞. դատախազի միջնորդությունը Tue, 14 Apr 2026 15:47:53 +0400 Latest news from Secure…

10 րոպե ago

Դուք դրա հետ նույն քաղաքում ո՞նց եք ապրում

Դուք դրա հետ նույն քաղաքում ո՞նց եք ապրում Tue, 14 Apr 2026 15:45:53 +0400 «Շախմատիստ…

12 րոպե ago

Մահացել է Հռիփսիմե Նազարյանը

Մահացել է Հռիփսիմե Նազարյանը Tue, 14 Apr 2026 15:37:02 +0400 «Խոր վշտով տեղեկացնում ենք, որ…

21 րոպե ago

Իսրայելը հետաձգել է մրցանակի հանձնումը Թրամփին․ ո՞րն է պատճառը

Իսրայելը հետաձգել է մրցանակի հանձնումը Թրամփին․ ո՞րն է պատճառը Tue, 14 Apr 2026 15:30:30 +0400…

28 րոպե ago

Ինչ հայտնեց Արշակը սրբազանը դատարանին

Ինչ հայտնեց Արշակը սրբազանը դատարանին Tue, 14 Apr 2026 15:26:21 +0400 Latest news from Secure…

32 րոպե ago

«Ա՞ռ եք համարում», թե՞ «իգնոր» եք անում. ուղիղ հարցեր Լոռու մարզպետին

«Ա՞ռ եք համարում», թե՞ «իգնոր» եք անում. ուղիղ հարցեր Լոռու մարզպետին Tue, 14 Apr 2026…

42 րոպե ago