«Հրապարակ»․ Ազգային հարց լուծելու փոխարեն, ուշքնումիտքը` ինչ ուտի, ումից բամբասի

«Հրապարակ»․ Ազգային հարց լուծելու փոխարեն, ուշքնումիտքը` ինչ ուտի, ումից բամբասի

Fri, 13 Mar 2026 09:45:10 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:

– Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին Եվրապառլամենտում հայտարարել է, որ իրեն քննադատող հոգեւորականները ԿԳԲ-ի գործակալներ են, որ իբրեւ նրանք օտարի շահին են ծառայում, ամեն բան անում են, որպեսզի Հայոց պետականությունը ոչնչանա, եւ Հայաստանն անցնի օտարի կառավարման տակ եւ այլն: Ի թիվս այլ հայտարարությունների` Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ հոգեւորականների տարածած այն հայտարարությունները, թե Հայաստանը վերածվում է բռնապետության, որտեղ չկա խղճի ազատություն, իրականությանը չեն համապատասխանում: Այս հայտարարություններից հետո եվրոպացի պատգամավորները հոտնկայս ծափահարել են Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ կարծիք ունեք նրա այս հայտարարության մասին:

– Փաշինյանի ամբողջ ելույթի ողջ նպատակը վերջում ծափահարությունների արժանանալն էր: Նա այդ ելույթի ժամանակ որեւէ կերպ առաջ չքաշեց մեր ազգային շահերը, համենայնդեպս՝ ես այդպես ընկալեցի նրա ելույթը: Նա, փոխանակ խոսեր արցախցիների իրավունքների մասին, փոխանակ խոսեր հայ ռազմագերիների վերադարձի մասին, խոսեց այն մասին, որ արցախցիները պետք է ընդմիշտ մոռանան Արցախ վերադառնալու հարցը: Մենք տեսնում ենք մի մարդու, որն իր ազգային շահերը բարձրաձայնելու փոխարեն հերթական անգամ խոսեց եւ ադրբեջանական շահն առաջ տարավ ու սկսեց դժգոհել ընդդիմությունից, սրանից դժգոհեց, նրանից դժգոհեց: Բագրատ սրբազանից է դժգոհ, ահագին զրպարտեց նրան, այս մարդը փաստացի չի էլ գիտակցում, թե ուր է գնացել: Հասել է Եվրախորհրդարան եւ այնտեղ եւս աջակիցներ է փնտրում` օտարների մեջ: Հավանաբար ակնկալում է, որ իրեն էլի ֆինանսավորեն: Էրդողանին, Ալիեւին հաճո հայտարարություններ արեց բացառապես: Նիկոլ Փաշինյանն ի վերջո այն պետական պաշտոնյան չէ, որը կարող է լուրջ հարցեր բարձրացնել: Նա հայ ազգին վերաբերող հարցերն իրեն օտար է համարում: Տպավորություն է, որ նա Հայաստան գործուղված ինչ-որ մի դեսպան է, որը միայն հայտարարություններ է անում, սակայն գործնականում՝ ոչ մի քայլ: Երբ պահը գալիս է, որ ինչ-որ քայլեր պետք է արվեն, նա ձեռքերը լվանում է: Առնվազն 6-7 սրբավայր Արցախում ոչնչացվել է, ենթարկվել է վանդալիզմի, գոնե այդ մասին չխոսեց: Քանի՞ գերեզման են քանդել Արցախում ադրբեջանցիները, քանի՞ հուշարձան են պղծել: Այդ ամենից հետո խոսել ինչ-որ խաղաղության մասին, ասել, որ Հայաստանում ամեն ինչ կարգին է, դա նշանակում է խրոնիկ ստախոսություն: Այս մարդը վերածվել է խրոնիկ ստախոսի եւ ամենուր միայն սուտ է խոսում: Խաղաղությունից է խոսում՝ այն դեպքում, երբ 2025-ի ամռանն Ադրբեջանը Գեղարքունիքի եւ Ջերմուկի դիրքերում առաջխաղացում է ունեցել: Չես հասկանում, թե նա ում է հիմարի տեղ դնում, երբ արդեն հայկական բնակավայրերն են նշանառության տակ: Հայ ազգը Նիկոլի հետ չունի ապագա: Իսկ ինչ վերաբերում է եկեղեցականների հասցեին հնչեցված նրա գնահատականներին, ապա նա խրոնիկ ստախոս է եւ զրպարտում է հոգեւորականությանը: Մենք երբեք սահմանազատմանը դեմ չենք եղել, մենք դեմ ենք եղել եւ այսօր էլ դեմ ենք միակողմանի զիջումներին: Ադրբեջանը ստացավ գյուղեր, իսկ այն հայկական տարածքները, որոնք նույն Ադրբեջանն օկուպացրել էր, այդպես էլ մեզ չվերադարձրեց, այդ թվում՝ նույն Ջերմուկի հատվածից:

– Եթե Հայ առաքելական եկեղեցում, ըստ Փաշինյանի, գործակալներ են, ապա ինչո՞ւ հետ կանգնեց Եկեղեցու դեմ պայքարից:

– Հետ չի կանգնել, ուղղակի, քանի որ եկեղեցականների 90 տոկոսից ավելին, ինչպես նաեւ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ էր հակաեկեղեցական այդ արշավին, անգամ իր աջակիցների մի մասն է դեմ եղել այդ արշավին, Փաշինյանը որոշել է նախընտրական այս փուլում կեղծավորաբար լռել եւ ոչինչ չանել, սակայն եթե իր բախտը բերի, իսկ հայ ազգի բախտը չբերի, եւ նա հանկարծ վերարտադրվի, ապա կրկին սկսելու է հակաեկեղեցական պայքար: Այս փուլում նա փորձում է մարդահաճո քայլեր անել, խանութում ինչ-որ արցախցի կնոջ է օգնում` գնումները տուն հասցնելու նպատակով, ցույց է տալիս, որ ինքն ընդամենը կարկանդակով է սնվում, հասարակ մարդ է, սոված ժամանակ կուկուռուզ է ուտում, բայց բոլորս էլ գիտենք, թե նա ով է եւ ինչ կյանքով է ապրում: Գնացել, հասել է գագաթնաժողովի, գոնե մի ազգային հարց լուծելու փոխարեն էլի ուշքնումիտքն այն է, թե ինչ ուտի, ումից բամբասի: ՀՀ բյուջեի հաշվին այս մարդը գնում է տարբեր երկրներ եւ ոչ մի օգուտ չի տալիս Հայաստանին, վնասից բացի, խոսում է բացառապես Ադրբեջանի շահերից ելնելով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հունաստանը Թեհրանում իր դեսպանատունը տեղափոխել է Բաքու

Հունաստանը Թեհրանում իր դեսպանատունը տեղափոխել է Բաքու Fri, 13 Mar 2026 16:00:50 +0400 Հունաստանը Իրանում…

3 րոպե ago

Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ Fri, 13 Mar 2026 15:45:10 +0400 Բասկետբոլի Հայաստանի հավաքականներում տեղի են ունեցել մարզչական…

18 րոպե ago

Պլան B,C,D էլ ունենք, եթե թույլ չտան ընտրություններին մասնակցել. Դավիթ Ղազինյան

Պլան B,C,D էլ ունենք, եթե թույլ չտան ընտրություններին մասնակցել. Դավիթ Ղազինյան Fri, 13 Mar 2026…

23 րոպե ago

Ցույցեր և պայթյուններ՝ Թեհրանում․ Լարիջանին դիմել է Թրամփին

Ցույցեր և պայթյուններ՝ Թեհրանում․ Լարիջանին դիմել է Թրամփին Fri, 13 Mar 2026 15:30:45 +0400 Իրանի…

33 րոպե ago

Ձեր ավտոբուսները սիկտ… արեք. վարորդը` պարեկներին

Ձեր ավտոբուսները սիկտ... արեք. վարորդը` պարեկներին Fri, 13 Mar 2026 15:18:14 +0400 Latest news from…

45 րոպե ago

Որտեղ են հյուրընկալվել Գյումրիում ադրբեջանցի ամուսիններն ու եղբայրները

Որտեղ են հյուրընկալվել Գյումրիում ադրբեջանցի ամուսիններն ու եղբայրները Fri, 13 Mar 2026 15:15:47 +0400 Վերջերս…

48 րոպե ago