Նիկոլ, էս ո՞ւր հասանք․Դավիթ Սանասարյան

Նիկոլ, էս ո՞ւր հասանք․Դավիթ Սանասարյան

Fri, 13 Mar 2026 10:57:21 +0400


Նիկոլ, էս ո՞ւր հասանք։

Դուք խոսում եք ժողովրդավարությունի՞ց, խոսում եք ինքնիշխանությունի՞ց, խոսում եք արտաքին քաղաքականությունի՞ց։
Բայց մի պարզ բան կա, որը կարծես չեք հասկանում։

Ուժեղ պետությունները գործում են մի քանի ճակատով․ կառավարությունը վարում է դիվանագիտություն, իսկ պատմական և ակադեմիական ինստիտուտները պաշտպանում են պատմական ճշմարտությունը։
Այս երկու ճակատները ոչ թե հակասում են իրար, այլ լրացնում են։

Գերմանիան Թուրքիայի հետ ունի ռազմավարական հարաբերություններ, բայց Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ գերմանական ակադեմիական աշխարհը այդ թեման մշտապես պահում է միջազգային օրակարգում։
Իսրայելը շատ հաճախ ստիպված է լինում վարել բարդ դիվանագիտություն տարբեր երկրների հետ։ Բայց մի բան երբեք չի անում․ չի սահմանափակում Հոլոքոստի հիշողության պաշտպանությունը։ Իսրայելի կառավարությունը կարող է բանակցել տարբեր պետությունների հետ, նույնիսկ այն երկրների հետ, որոնց հետ ունի լուրջ հակասություններ։ Բայց միևնույն ժամանակ. ակադեմիական ինստիտուտներն ու Յադ Վաշեմը շարունակում են բարձրաձայնել Հոլոքոստի թեման ամբողջ աշխարհում։

Նույնը անում են շատ այլ պետություններ։

Ուժեղ պետությունները կարող են լինել ճկուն արտաքին քաղաքականության մեջ, բայց նրանք երբեք չեն հրաժարվում իրենց պատմական հիշողությունից։

Դուք ի՞նչ եք անում։

Փորձում եք սահմանափակել հենց այն ինստիտուտի աշխատանքները, որը պետք է պաշտպանի պատմական ճշմարտությունը։
Եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք, վաղը կարող եք ասել՝ գուցե Ցեղասպանության հուշահամալիրն էլ փակե՞նք, որ Թուրքիան չնեղանա, ու հարաբերությունները կարգավորվեն։

Բայց պատմությունը մի պարզ բան է ցույց տվել. այն պետությունները, որոնք փորձում են իրենց արժանապատվությունը փոխանակել «բարեհաճության» հետ, վերջում չեն ստանում ոչ խաղաղություն, ոչ հարգանք։

Եթե ձեզ թվում է, որ մանր ժեստերով Ալիևին դուր գալով եք խաղաղություն բերելու, լավ լուր չունեմ։
Պատերազմից հետո Ալիևը դարձել է այնպիսի խաղացող, որի պահանջները միայն աճում են։ Քաղաքականության մեջ սա հայտնի երևույթ է․ «հաջողության» հասած ագրեսորը սովորաբար ավելի մեծ ախորժակ է ունենում։
Ձեր արածի անունը դիվանագիտություն չէ, դա ինքնազիջում է։

Քաջություն ունեցեք, ներողություն խնդրեք Edita Gzoyan-ից և վերականգնեք նրան իր պաշտոնում։
Իսկ երբեմն արդեն սկսում է տպավորություն ստեղծվել, որ այս ամենը արվում է նրա համար, որ ժողովուրդը ստիպված լինի ու իրենց էլ սերժի։

Դավիթ Սանասարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գաբրիել Սունդուկյանն ու Ալեքսանդր Օստրովսկին

Գաբրիել Սունդուկյանն ու Ալեքսանդր Օստրովսկին Tue, 17 Mar 2026 21:00:08 +0400 Գրականագիտական շրջանակներում հաճախ են…

14 րոպե ago

Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով

Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով Tue, 17 Mar 2026…

19 րոպե ago

Զատկից առաջ ձուն թանկացավ

Զատկից առաջ ձուն թանկացավ Tue, 17 Mar 2026 20:45:00 +0400 Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ հանրապետությունում…

29 րոպե ago

Ավստրալիան նավեր չի ուղարկի Հորմուզի նեղուց

Ավստրալիան նավեր չի ուղարկի Հորմուզի նեղուց Tue, 17 Mar 2026 20:30:38 +0400 Ավստրալիան հայտ չի…

44 րոպե ago

Իրանի դեմ պատերազմը հասավ Եվրոպա

Իրանի դեմ պատերազմը հասավ Եվրոպա Tue, 17 Mar 2026 20:15:00 +0400 Իրանի դեմ առաջին պատերազմը,…

59 րոպե ago

Գազի դեֆիցիտը դիակիզարանների գործին է խփել

Գազի դեֆիցիտը դիակիզարանների գործին է խփել Tue, 17 Mar 2026 20:00:17 +0400 Գազի դեֆիցիտը, որն…

1 ժամ ago